ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Վավերացման ամսաթիվ
30.09.2019

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,

2013թ. դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) 10-րդ հոդվածին համապատասխան,

նկատի ունենալով 2014թ. մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը և 2014թ. հոկտեմբերի 10-ի՝ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«սուրհանդակներ (ցրիչներ և թղթատարներ) - Կողմի լիազոր մարմնի պաշտոնատար անձինք, ովքեր, այդ Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են զինվորական նամակագրության առաքման պարտականությունները:»:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պետությունների լիազոր մարմիններն են՝

Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,

Ռուսական կողմից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Կողմերն իրենց լիազոր մարմինների փոփոխության մասին միմյանց ծանուցում են դիվանագիտական ուղիներով:»:

 

Հոդված 3

 

Համաձայնագրի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Կողմերի պետությունների լիազոր մարմինների փոխադարձ պայմանավորվածությամբ՝ մի Կողմի՝ մյուս Կողմի պետության զորամասերին և կազմակերպություններին հասցեագրված զինվորական նամակագրության առաքումը կարող է իրականացվել այդ մյուս Կողմի զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցի միջոցով՝ սեփական զինվորական նամակագրության առաքման համար սահմանված կանոններով:»:

 

Հոդված 4

 

Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն Համաձայնագրին համապատասխան առաքվող զինվորական նամակագրությունն անձեռնմխելի է և չի կարող ո՛չ բացվել, ո՛չ պահվել:

Այն Կողմի պետության սահմանապահ մարմինները, որի տարածք առաքվում է զինվորական նամակագրությունը, ապահովում են սուրհանդակների (ցրիչների և թղթատարների)՝ պետական սահմանի անարգել հատումը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, ինչպես նաև ցուցաբերում են աջակցություն զինվորական նամակագրության օպերատիվ առաքման կազմակերպմանը և անհրաժեշտ օգնություն նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:»:

 

Հոդված 5

 

Համաձայնագրի 6-րդ հոդվածի երկրորդ և վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6

 

1. Համաձայնագրի հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Չի թույլատրվում այնպիսի զինվորական նամակագրության առաքումը, որի պարունակությունն այն Կողմի պետության օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում է առաքումը, դասվում է արգելված վտանգավոր բեռների և իրերի (այդ թվում՝ զենքի, թմրանյութի և դրանց կիրառման ու պատրաստման հարմարանքների) շարքին»:

2. Համաձայնագրի հավելվածի 9-րդ կետում հանել «, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից տրված հաշվեցուցակային զենքի վերաբերյալ տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն» բառերը:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2018թ. դեկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան