ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1534-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2019-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2019 թվականի N 123-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1534-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1534-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-8-րդ կետերով.
| « |
|
5. |
0602208000 |
Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Գոլդն և Ռեդ Դելիշեյս) |
Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ ընկույզ |
հատ |
27 000 |
Նիդերլանդներ |
84 000 000 |
|
6. |
0602208000 |
Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Ռեդ Դելիշեյս) |
Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ ընկույզ |
հատ |
30 000 |
Իտալիա |
84 000 000 |
|
7. |
0602208000 |
Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (տանձի ծառ, Կոնֆերանտ) |
Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ ընկույզ |
հատ |
9 000 |
Նիդերլանդներ |
34 000 000 |
|
8. |
0602208000 |
Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (սալորի ծառ, Անժերին) |
Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ ընկույզ |
հատ |
4 000 |
Իտալիա |
15 000 000 | |
». |
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «375 000 000» թիվը փոխարինել «592 000 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. փետրվարի 25
Երևան |
|