ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի ««Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 3 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացումը, ինչպես նաեւ այդ միջոցառումների իրականացման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա տեղեկացումն ապահովելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 37 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
|
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
Փուլ I. Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման համակարգի ու փորձի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրինաստեղծ աշխատանքի համեմատական վերլուծության իրականացում | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն. ա) անդամ պետությունների օրինաստեղծ աշխատանքի պլանների, այդ թվում՝ բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման նախատեսվող ուղղությունների մասին բ) անդամ պետությունների բնական մենաշնորհների ոլորտում կարգավորման եւ (կամ) հսկողության փորձի մասին |
տարեկան |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
անդամ պետությունների վերլուծական զեկույցը, տեղեկատվությունը |
|
2. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրական եւ այլ ակտերի վերլուծությունը, այդ թվում՝ ա) բնական մենաշնորհների ոլորտում օգտագործվող հասկացությունների եւ սահմանումների (տեղեկագրքի մշակմամբ) բ) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագների ձեւավորման հարցերի (սակագնային քաղաքականություն) գ) անդամ պետություններում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքների դ) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման կանոնների ու կարգի ե) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների ցանկի եւ տվյալ ծառայությունների տրամադրման առանձնահատկությունների զ) ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու չափանիշների ներդաշնակեցման նպատակով |
2018-2019 թվականներ |
Հանձնաժողով |
անդամ պետությունների հետ համաձայնեցված վերլուծական զեկույց |
|
3. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման խնդիրների եւ հեռանկարների վերլուծությունը՝ հաշվի առնելով սույն պլանի 2-րդ կետին համապատասխան իրականացված վերլուծության արդյունքները |
2018-2019 թվականներ |
Հանձնաժողով |
սույն պլանի 2-րդ կետով նախատեսված վերլուծական զեկույցում համապատասխան տեղեկատվության ներառում |
|
4. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը՝ հաշվի առնելով սույն պլանի 2-րդ կետին համապատասխան իրականացված վերլուծության արդյունքները |
2018 - 2019 թվականներ |
Հանձնաժողով |
սույն պլանի 2-րդ կետով նախատեսված վերլուծական զեկույցում համապատասխան տեղեկատվության ներառում |
|
5. Բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների շուկայի վիճակի, բնական մենաշնորհների ոլորտների կրճատման նպատակահարմարության եւ հնարավորության վերլուծություն |
ըստ անհրաժեշտության |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
անդամ պետությունների վերլուծական զեկույցը, տեղեկատվությունը |
|
Փուլ II. Բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված՝ Միության մարմինների համաձայնեցված մոտեցումների մշակում եւ ակտերի ընդունում՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից դրանք ուսումնասիրելուց հետո | |||
|
6. Ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման սահմանված սկզբունքներն ու կանոնները կիրառելու եւ բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը գնահատելու դեպքում համաձայնեցված մոտեցումների ձեւավորմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում՝ սույն պլանի I փուլում նախատեսված վերլուծության արդյունքների հիման վրա |
Մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1–ը |
Հանձնաժողով |
անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված առաջարկություններ |
|
7. Ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու հիմնական չափանիշների եւ պայմանների վերաբերյալ հանձնարարականի ընդունում |
2021 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
8. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը գնահատելու քանակական եւ որակական ցուցանիշների ընդունում |
2021 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
9. Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական (անդամ պետությունների օրենսդրության մեջ ներառման համար հանձնարարվող) սկզբունքների ու կանոնների կիրառումն ապահովող հանձնարարականի ընդունում՝ հաշվի առնելով բնական մենաշնորհների ոլորտների առաձնահատկությունները |
2021 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
10. Անդամ պետությունների՝ մոտարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի ընդունում (նորմերի եւ դրույթների նշմամբ) |
2021 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ցանկի նախագիծ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
|
Փուլ III. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում | |||
|
11. Սույն պլանի II փուլում նախատեսված՝ Միության մարմինների ակտերի իրագործում անդամ պետությունների կողմից |
անդամ պետությունների կողմից սահմանված ժամկետներին համապատասխան |
անդամ պետություններ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
|
12. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումն անդամ պետությունների կողմից կատարվելու նկատմամբ դիտանցում |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանված ժամկետներին համապատասխան |
Հանձնաժողով |
վերլուծական հաշվետվություն |