ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (25.10.2017-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 հոկտեմբերի 2017 թվականի

թիվ 18

քաղ. Երևան

 

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների կողմից ավիացիոն պատահարների քննության մարմին ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին տեղեկատվությունը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության համակարգումը և 2018 թվականի I եռամսյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել աշխատանքի ընթացքի մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝