ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (02.02.2018-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 փետրվարի 2018 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավիացիոն պատահարների քննության մարմին ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին տեղեկատվությունը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` շարունակել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության համակարգումը:

3. Ռուսական կողմին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հերթական նիստին զեկուցել աշխատանքի ընթացքի մասին:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝