ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (05.07.2016-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.07.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.07.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

5 հուլիսի 2016 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան`

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին ապահովել իրենց լիազոր մարմինների կողմից 2017 թվականի հունվարի 1-ից սկսած Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգման մասով՝ «Արտադրանքի վիճակագրական դասակարգում՝ ըստ Եվրոպական տնտեսական համայնքի տնտեսական գործունեության տեսակների, տարբերակ 2008» (ծածկագրի երկարությունը՝ ներառյալ մինչև 6 նիշ) միջազգային ստանդարտի կիրառումը, որի տեքստը ռուսերենով տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով. http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Pages/ classification.aspx.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան