ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 մայիսի 2016 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ՝ ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ՝ 3 ԿԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԵԾԱԾ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ համաձայն 1-ին հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ համաձայն 2-րդ հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն 3-րդ հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 10-րդ խմբում կատարել փոփոխություններ՝ համաձայն 4-րդ հավելվածի:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10–ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«1006 30 670 9 ------այլ 0000368 ՄՄՍ դրույքաչափ».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 980 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«1006 30 980 9 ------այլ 0000368 ՄՄՍ դրույքաչափ».
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ Զգայուն ապրանքների ցանկում, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) հանել դիրքեր՝ 5-րդ հավելվածի համաձայն.
բ) ներառել դիրքեր՝ 6-րդ հավելվածի համաձայն։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
1006 30 670 0 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ |
- |
|
1006 30 980 0 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
1006 30 670 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ. |
|
|
1006 30 670 1 |
---- սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1–ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
- |
|
1006 30 670 9 |
------ այլ |
- |
|
1006 30 980 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ. |
|
|
1006 30 980 1 |
---- սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1–ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
- |
|
1006 30 980 9 |
------ այլ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) |
|
1006 30 670 1 |
------ սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
0 |
|
1006 30 670 9 |
------ այլ |
10, սակայն ոչ պակաս, քան 0,03 եվրո՝ 1 կգ-ի համար |
|
1006 30 980 1 |
------ սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
0 |
|
1006 30 980 9 |
------ այլ |
10, սակայն ոչ պակաս, քան 0,03 եվրո՝ 1 կգ-ի համար |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 10-րդ խմբում կատարվող
1. 1-ին լրացուցիչ ծանոթագրության «գ» և «է» ենթակետերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670 0» և «1006 30 980 0» ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670» և «1006 30 980» ծածկագրերով։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություն՝
1. 1006 30 670 1 և 1006 30 980 1 ստորաենթադիրքերում ընդգրկվում է ամբողջովին ծեծած երկարահատիկ բրինձը՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ, որի համար, երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանված է սակագնային քվոտա՝ իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում:»:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ԴԻՐՔԵՐ
այն զգայուն ապրանքների ցանկից հանվող, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
|
1006 30 670 0 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ |
|
1006 30 980 0 |
----- լայնության նկատմամբ երկարության՝ 3 և ավելի հարաբերակցությամբ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 39 որոշման |
ԴԻՐՔԵՐ
այն զգայուն ապրանքների ցանկում ներառվող, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
|
1006 30 670 1 |
------ սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
|
1006 30 670 9 |
------ այլ |
|
1006 30 980 1 |
------ սույն խմբին վերաբերող` Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով |
|
1006 30 980 9 |
------ այլ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: