Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2002-01.01.2026)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.483
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը «դրա» բառից հետո լրացնել «կատարումը ավելի կարճ ժամկետում կամ» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 44-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի առաջին մասը «պարտապանի գույքի» բառերից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի» բառերով.
բ) 2-րդ կետի 1-ին ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
2002 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-349-Ն
|
|