«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 618-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 12-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «04. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 2200 դատական փորձաքննության կատարում՝ դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան։
2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը՝ մեկ ԱՄՆ-ի դոլարի կեսին համարժեք դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը՝ համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարմանն առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
2003 թ մայիսի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիմայիսի 22-ի N 618-Ն որոշման |
ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ
| Փորձաքննության տեսակը | Փորձագիտական աշխատանքի նորմատիվային ժամածախսը (ժամ) |
Որպես մեկ առանձին փորձաքննություն՝ գնահատման չափանիշը |
| Ձեռագրաբանական | 45 | Միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստի կամ ստորագրությունների մեկ ամբողջությունը |
| Հեղինակային | 45 | Յուրաքանչյուր անձի նույնացումը |
| Փաստաթղթաբանական | 60 | Յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը |
| Ֆոտոտեխնիկական | 90 | Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
| Դիմանկարային | 90 | Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
| Հետքաբանական | 45 | Հետքը կամ հետքերի ամբողջությունը, որոնք թողնված են մեկ անձի կամ առարկայի կողմից |
| Ձգաբանական | 60 | Դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Պայթյունատեխնիկական | 90 | Յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Նյութագիտական | 60 | Յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Սննդային | 60 | Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Տեսաձայնագրառման | 120 | Յուրաքանչյուր հետազոտելի տեսաձայնագրառումը |
| Հրդեհատեխնիկական | 90 | Յուրաքանչյուր հրդեհը |
| Շինարարատեխնիկական | 60 | Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Ճանապարհատրանս-պորտային պատահարների հանգամանքների | 30 | Յուրաքանչյուր պատահարը |
| Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի | 90 | Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Տրանսպորտային հետքաբանական | 90 | Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
| Տնտեսագիտական | 180 | Վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը |
| Ապրանքագիտական | 30 | Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |