ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.07.13/1(35)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2014
Ստորագրման ամսաթիվ
20.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին

 

Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,

 

ձգտելով ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետագա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը,

 

հիմնվելով 1992 թվականի մարտի 13-ի` Անկախ պետությունների լիազոր ներկայացուցչությունների մասին Համաձայնագրի և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցչությունների մասին Կանոնադրության վրա,

 

ցանկանալով սահմանել Բելառուսի Հանրապետության տարածքում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման և գործունեության, ինչպես նաև արտոնություններ և իմունիտետներ տրամադրելու պայմանները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է, որ իր տարածքում հիմնվի Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություն:

2. Բելառուսի Հանրապետության տարածքում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնումն ու գործունեությունը Բելառուսի Հանրապետության համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:

 

Հոդված 2

 

1. Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, ներկայացուցչության ղեկավարը, անձնակազմի անդամները (դիվանագիտական անձնակազմը, վարչատեխնիկական անձնակազմը և սպասարկող անձնակազմը), դիվանագիտական և վարչական անձնակազմի անդամների հետ բնակվող ընտանիքի անդամները, դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի մասնավոր տնային աշխատողները, շենքը, ներկայացուցչության փաստաթղթերը և արխիվը Բելառուսի Հանրապետության տարածքում օգտվում են նույն արտոնություններից ու իմունիտետներից և կրում են նույն պարտականությունները, որոնք սահմանված են 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի Կոնվենցիայով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արտոնություններն ու իմունիտետները չեն տարածվում Բելառուսի Հանրապետության քաղաքացիների վրա:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ, համաձայնության գալու նպատակով, լուծվում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև խորհրդակցությունների ճանապարհով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրում փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

 

Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2014 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. ապրիլի 29-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան