ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 47 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
14 հուլիսի 2016 թվականի N 27
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 47 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրության 11-րդ կետով հավանության արժանացած «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
1. |
«Էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրման հայեցակարգային մոտեցումների ձևավորում |
Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրման հայեցակարգային ծրագրի առկայություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2017 թ. 3-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
»: |
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. հուլիսի 15
Երևան |
|