ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (04.02.2015-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015

NԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

4 փետրվարի 2015 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մարմինները նախագահելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան եւ հաշվի առնելով «Վ. Ս. Մատյուշեւսկու լիազորությունների մասին» Բելառուսի Հանրապետության նախագահի 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 40 հրամանագիրը՝

1. 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ նշանակել Բելառուսի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Վասիլի Ստանիսլավովիչ Մատյուշեւսկուն:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով