ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՌՈՑԻ ՏՈՊՐԱԿԻ՝ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

Ջեռոցի տոպրակի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տարբեր տիպային չափսեր ունեցող, պոլիմերային հումքից թևքային արտամղման մեթոդով բարակ պատերով գլանի (թևքի) տեսքով պատրաստված, տափակ ձև ընդունող, մթերքների եփման և սառեցման նպատակներով կիրառվող ջեռոցի տոպրակները, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3917 ապրանքային դիրքում:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան