ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 452
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.1995-01.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 452

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով միջազգային պրակտիկայից և Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրական հարաբերությունների ոլորտում ապրանքների ծագման սերտիֆիկատի տրման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելիս, ապրանքների ծագման սերտիֆիկատը տրվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից.

բ) ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման հետ կապված գանձվող վճարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

գ) ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա, առանձին դեպքերում իրավունք վերապահելով նրան ապրանքների ծագման սերտիֆիկատ տալը լիազորել այլ մարմնի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ