ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 344
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (05.07.1993-13.09.1998)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
05.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1993 թ. N 344

Քաղ. Երևան

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների աշխատողների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը 1993 թվականին սահմանել` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 37 տոկոսի չափով և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից (վաստակից)` 1 տոկոսի չափով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկություններն աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 2 տոկոսը փոխանցում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին, իսկ նշված գումարի 35 տոկոսը և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի (վաստակի) 1 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

Պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, սակայն ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունները պարտավոր են գրանցվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում` որպես ապահովադիրներ և սահմանված կարգով ու ժամկետում կետում կատարել պետական սոցիալական ապահովագրական մուծումները:

4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին`

ա) պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ ապահովել սույն որոշման կատարումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ