ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 285
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (31.05.1993-02.07.2001)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1993 թվականի N 285

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի, ավիացիայի, սահմանապահ զորամասերի, զինվորական ոստիկանության և մյուս զորատեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգերի ստորաբաժանումների շարքային և սպայական անձնակազմի ամառային, ձմեռային համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման նպատակով ստեղծել հանձնախումբ, համաձայն հավելվածի:

2. Հանձնախմբին` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել զինծառայողների համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակումը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Զինծառայողների համազգեստի և ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 31-ի N 285 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

Ս. Մարտիրոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար)
Մ. Հակոբյան  

- ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավարի տեղակալ)

Հ. Սիմոնյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության գլխավոր փորձագետ
Ս. Սաֆարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Բաղդասարյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Բաղդասարյան   - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ
Վ. Ազոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ
Ա. Համբարձումյան   - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ծառայության պետ
Ա. Հովհաննիսյան   - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության «Մետաքս» հայկական արտադրական միավորման գլխավոր տնօրեն
Ս. Հարությունյան   - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության նորաձև հագուստի տան տնօրեն
Ա. Միլման   - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության նորաձևության կենտրոնի տնօրեն
Ա. Իսաբեկյան   - գեղարվեստաթատերական ինստիտուտի պրոռեկտոր 
Ս. Հակոբյան   - ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի շտաբի պետ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ