ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (17.02.1993-02.07.2001)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1993 թվականի N 49

 

քաղ. Երևան

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային հաշվառման ցուցակները հանձնել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` նրանց, գործող բնակարանային օրենսդրությանը համապատասխան, հաշվառման ընդունելու համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հունիսի 15-ի «Արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային պայմանների բարելավման միջոցառումների մասին» N 359 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ