ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» նոյեմբեր 2026 թ. |
N 81-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումների հաշվառման և հաղորդման ենթակա դեպքերի ցանկը, դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի նոյեմբեր «23» N 81-Ն հրամանի |
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումների հաշվառման և հաղորդման ենթակա դեպքերի ցանկը, դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) համար, որոնք իրականացնում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքային խանգարումների դեպքերի (այսուհետ՝ Դեպք) հայտնաբերումը, հաշվառումը և հաղորդումը, ինչպես նաև լաբորատոր-ախտորոշիչ գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերում անձի կենսամիջավայրում, այդ թվում՝ թունաքիմիական փորձաքննության ժամանակ։
2. Նորմատիվը սահմանում է Դեպքերի հաշվառմանը, հաղորդմանը ներկայացվող պահանջներ և թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումների հաշվառման և հաղորդման ենթակա դեպքերի ցանկը:
ԳԼՈՒԽ 2․ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումների դեպքերը դասակարգվում են համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (այսուհետ՝ ՀԴ), որոնք սահմանված են Նորմատիվի Աղյուսակ 1-ում, իսկ ենթաբաժանումները՝ Աղյուսակ 2-ում:
4. Դեպքերի հաշվառումը և հաղորդումը ապահովելու նպատակով բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվում է Դեպքերի հաշվառման և հաղորդման պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու)։
5. Պատասխանատուի կողմից Նորմատիվի Աղյուսակ 1-ով, Աղյուսակ 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տվյալները ախտորոշման հաստատման պահից 24 ժամվա ընթացքում հավաքագրվում, հաշվառվում և հաղորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Կենտրոն)՝ Կենտրոնի կողմից կառավարվող տեղեկատվական համակարգի միջոցով: Տվյալների հաղորդման ժամանակ Պատասխանատուն ապահովում է Նորմատիվի 7-րդ կետով սահմանված տվյալների ամբողջականությունը և հավաստիությունը:
6. Կենտրոնի կողմից տվյալների բազաները մշակվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նպատակներով:
7. Նորմատիվի Աղյուսակ 1-ով, Աղյուսակ 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ հավաքագրման, հաշվառման և հաղորդման ենթակա տվյալների կազմը ներառում է՝
1) բժշկական կազմակերպության նույնականացման տվյալները,
2) դեպքի հայտնաբերման և ախտորոշման հաստատման ամսաթվերը,
3) հիվանդության ախտորոշումը և հիվանդությունների միջազգային դասակարգչի համապատասխան ծածկագիրը,
4) պացիենտի անուն, ազգանունը,
5) պացիենտի ծննդյան ամիս, ամսաթիվը և տարեթիվը,
6) պացիենտի սեռը,
7) պացիենտի բնակության վայրը՝ ըստ վարչատարածքային միավորի,
8) դեպքի նույնականացման և կրկնակի հաշվառման բացառման համար անհրաժեշտ տվյալները՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահանջների պահպանմամբ,
9) տվյալների հաղորդման ամսաթիվը և հաղորդող բժշկական կազմակերպության նույնականացման տվյալները։
8. Լաբորատոր-ախտորոշիչ գործունեություն իրականացնող կազմակերպությունը տվյալ ամսվա թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման լաբորատոր հետազոտության արձանագրության, ինչպես նաև թունաքիմիական փորձաքննության եզրակացության կրկնօրինակները հաջորդ ամսվա 10-ին (եթե ամսի 10-ը հանգստյան օր է, ապա՝ դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը) էլեկտրոնային տարբերակով ուղարկում է անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշման պահանջների:
9. Սույն նորմատիվով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ Կենտրոնի կողմից կառավարվող տեղեկատվական համակարգում հավաքագրված և հաշվառված տվյալների հիման վրա ինքնաշխատ ձևավորվում են հիվանդությունների դեպքերի էլեկտրոնային գրանցամատյանները, ամփոփ հաշվետվությունները և վիճակագրական տվյալները՝ ըստ ախտորոշումների, ժամանակահատվածների, սեռի, տարիքային խմբերի, բնակության վայրի և այլ սահմանված ցուցանիշներ:
10. Հաշվառված և հաղորդված Դեպքերի մասին տվյալների հիման վրա Կենտրոնի կողմից իրականացվում է՝
1) Դեպքերի համաճարակաբանական ցուցանիշների վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, մասնավորապես՝ հիվանդացության, տարածվածության վերաբերյալ՝ ըստ սեռի, տարիքի, աշխարհագրական տարածվածության,
2) առկա իրավիճակի գնահատում՝ Դեպքերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տարածվածության, հիվանդացության ցուցանիշների համեմատության միջոցով:
Աղյուսակ 1
ՑԱՆԿ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԻ
|
Ախտորոշման ՀԴ ծածկագիր |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումներ |
|
F10 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած ալկոհոլի օգտագործումից |
|
F11 |
Հոգեկան և վարքի խանգարումներ`առաջացած ափիոնային միջոցների օգտագործումից |
|
F12 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած կանեփի (կաննաբիոիդներ) օգտագործումից |
|
F13 |
Հոգեկան և վարքի խանգարումներ` առաջացած հանգստացնող դեղերի (սեդատիվներ) և քնաբերների օգտագործումից |
|
F14 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած կոկաինի օգտագործումից |
|
F15 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած այլ խթանիչների (ներառյալ կոֆեինը) օգտագործումից |
|
F16 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած հալյուցինոգենների օգտագործումից |
|
F18 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած ցնդող լուծիչների օգտագործումից |
|
F19 |
Հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի գործածումից |
Աղյուսակ 2
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԵՆԹԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
|
Ախտորոշման ՀԴ ծածկագիր |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետ կապված հոգեկան և վարքի խանգարումների |
|
.0 |
Սուր թունավորում |
|
.1 |
Գործածում վնասակար հետևանքներով |
|
.2 |
Կախվածության համախտանիշ |
|
.3 |
Ժուժկալային (աբստինենտ, դադարեցման, զրկանք) վիճակ |
|
.4 |
Ժուժկալային վիճակ` դելիրիումով |
|
.5 |
Փսիխոտիկ խանգարում |
|
.6 |
Ամնեստիկ համախտանիշ |
|
.7 |
Մնացորդային և փսիխոտիկ խանգարում ուշ սկզբով |
|
.8 |
Հոգեկան և վարքի այլ խանգարումներ |
|
.9 |
Հոգեկան և վարքի խանգարում՝ չճշտված |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|