ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation
Կարգավիճակ
Գործում է (28.11.2026-till now)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) իրագործումն ապահովելու նպատակով՝

(նախաբանը խմբ. 27.11.26 N 1181-Ա)

1. Ստեղծել համաձայնագրի իրագործումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի կազմը (ի պաշտոնե)՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը խմբ. 27.11.26 N 1181-Ա)

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի իրագործումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

(2-րդ կետը խմբ. 27.11.26 N 1181-Ա)

3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 2-ի N 906-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ (Ի ՊԱՇՏՈՆԵ)

(վերնագիրը խմբ. 12.11.21 N 1287-Ա, 27.11.26 N 1181-Ա)

 

ՀՀ փոխվարչապետ` համապատասխան ոլորտը համակարգող (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հինգ տեղակալներ (տրանսպորտի, ճանապարհային ենթակառուցվածքների ու թունելների անվտանգության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տարածքային զարգացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները համակարգող)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի չորս տեղակալներ (ԵՄ հետ առևտրատնտեսական համագործակցության, գյուղատնտեսության, ագրոպարենային և տնտեսական զարգացման ձեռնարկատիրության, գործարար միջավայրի, սպառողների պաշտպանության և ձեռներեցության ոլորտները համակարգող)

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

(հավելվածը լրաց. 30.07.18 N 1027-Ա, խմբ. 21.02.19 N 163-Ա, 19.12.19 N 1931-Ա, փոփ. 13.05.20 N 569-Ա, խմբ. 04.09.20 N 1010-Ա, փոփ. 09.02.21 N 117-Ա, 26.03.21 N 297-Ա, խմբ. 12.11.21 N 1287-Ա, 27.11.26 N 1181-Ա)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան