ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2026 թվականի N 1717-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 41-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման իրավունքի լիցենզավորման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման իրավունքի լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացի շրջանակներում ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը՝ մինչև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը։ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով լիցենզիա ստանալու համար ներկայացվող փաթեթում հիմք է ընդունվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման 1-ին կետի 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ, 13-րդ, 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ ենթակետերը և դրանցով հաստատված համապատասխան հավելվածները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու (բացառությամբ համապատասխան կրթական ծրագրի մասնագիտության գծով նախատեսված ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դրանց առանձին թեմաներ դասավանդվելու դեպքերի) գործունեության թույլտվություն ստանալու մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց)` այդ կառույցում գործող լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումն ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:
5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» օրենքին և սույն կարգին համապատասխան:
6. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
7. Լիցենզավորված անձինք կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը: Տեսչական մարմինն ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունները և լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող 15 օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն:
8. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:
2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար «Կրթության մասին» օրենքի 41-րդ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածների, «Լիցենզավորման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին համապատասխան` իրավաբանական անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail), իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, չափորոշչով նախատեսված լինելու դեպքում մարզահրապարակի, հրաձգարանի իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան).
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում են մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), որակավորումը, տարակարգը (ձև N 2).
4) տեղեկանք նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, իսկ չափորոշչով նախատեսված լինելու դեպքում մարզահրապարակի, հրաձգարանի, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա), օժանդակ (բակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է թղթային տարբերակով, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:
12. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:
13. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմնի, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո՝ Մասնագիտացված կառույցի կողմից իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են՝
1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) հիմնական մանկավարժական կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական կազմի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված` նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների գծով հաստատված չափորոշչի պահանջներին, առկայության դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները.
3) ուսումնական տարածքի և լաբորատոր բազայի ապահովվածության պահանջի մասով`
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի) համապատասխանությունը ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, իսկ հրաձգարանի պահանջի մասով ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, իսկ գրադարանների, մարզադահլիճների, հրաձգարանների, մարզահրապարակների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաստատող փաստաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաների, արհեստանոցների հագեցվածության համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատած՝ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների գծով հաստատված չափորոշչի պահանջներին, առկայության դեպքում համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի գույքի և սարքավորումների նվազագույն պահանջներին և չափաքանակներին: Հրաձգարանների հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների,
գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը.
4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով՝ ուսումնական հաստատության ըստ կրթության ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշչի պահանջներին, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.
5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.
6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
16. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով՝ վերջինիս:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
______________________________ -ին
____________________________________ - ից
|
(իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը) |
_____________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
_____________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
Հ Ա Յ Տ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
|
NN ը/կ |
Դասիչը |
Մասնագի-տությունը |
Կրթու-թյան ձևը |
Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի |
Ուսուցման լեզուն |
Ուսուցման տևողու-թյունը |
Ուսուցման ավարտին տրվող որակա-վորումը |
Ավար-տական փաստա-թուղթը | ||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
||||||||
Կ.Տ.
| _______ ____________ ___ թ. | Դիմող՝ ________________ |
________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
________ ________________ թ.
__________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
Կ.Տ.
|
Տնօրեն (ռեկտոր) |
____________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է |
Որակավո- րումը |
Պաշտոնը, դասավանդած առարկան |
Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ), աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը |
Ստաժը (վարչական) մանկա- վարժական |
Տարակարգը |
Ձև N 3
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Կազմակերպության անվանումը _________________________________________
Տնօրենի անունը, ազգանունը ___________________________________________
(ստորագրությունը)
Գործունեության իրականացման վայրը __________________________________
Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ
Շինության նկատմամբ իրավունքի տեսակը ______________________________
Շինության ընդհանուր մակերեսը __________ քառ. մետր, որից`
|
Անվանումը |
Քանակը |
Յուրաքանչյուրի մակերեսը (քառ. մետր) |
Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը |
|
Դասասենյակ (լսարան) |
|||
|
Լաբորատորիա |
|||
|
Վիվարիում (չափորոշչով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Կլինիկական ամբիոն (բազա) (չափորոշչով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Առարկայական կաբինետ |
|||
|
Արհեստանոց |
|||
|
Սպորտդահլիճ (մարզադահլիճ) |
|||
|
Մարզահրապարակ (չափորոշչով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Հրաձգարան (չափորոշչով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Գրադարան-ընթերցասրահ |
|||
|
Համակարգչային սենյակ |
|||
|
Օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) |
|||
|
Այլ նշանակության |
Կից ներկայացվում են`
1) լաբորատորիաների, արհեստանոցների, հրաձգարանի գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.
2) մարզագույքի ցուցակը:
Ձև N 4
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
|
Տնօրեն |
__________________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Գրքերի ընդհանուր թիվը ____________ , որից՝ դասագրքեր __________________ ,
ծրագրային գեղարվեստական ________ , ուսումնամեթոդական ____________________ ,
ուսումնաօժանդակ ____________ , էլեկտրոնային-տեղեկատվական _____________ ,
քարտեզ ________________________________________________ ,
այլ _________________:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
Իրավունք ունի իրականացնելու
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| ՆԱԽԱՐԱՐ |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ ___________ ____ թ.
Կ.Տ.
Սերիա 000 N 000000
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
Իրավունք ունի իրականացնելու
Միջին մասնագիտական կրթական ծրագիր
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| ՆԱԽԱՐԱՐ |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ ___________ ____ թ.
Կ.Տ.
Սերիա 000 N 000000
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման իրավունքի լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման իրավունքի համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու (բացառությամբ համապատասխան մասնագիտական կրթության մակարդակի որակավորման ծրագրով նախատեսված ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դրանց առանձին թեմաներ դասավանդվելու դեպքերի) գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց)` այդ կառույցում գործող լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումն ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:
5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» օրենքին և սույն կարգին համապատասխան:
6. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որակավորման ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
7. Լիցենզավորված անձինք կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը: Տեսչական մարմինն ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունները և լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող 15 օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն:
8. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ որակավորման ծրագրով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:
2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզիա ստանալու համար «Կրթության մասին» օրենքի 41-րդ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածների, «Լիցենզավորման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին համապատասխան` իրավաբանական անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail), որակավորման (ուղղվածության) ծրագրի անվանումը, կազմակերպման ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում հրաձգարանի, մարզահրապարակի, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան).
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վերաբերյալ, որտեղ նշվում են մանկավարժների և ուսումնաօժանդակ կազմի անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, պաշտոնը, առարկան, մոդուլը, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, որակավորումը, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
4) տեղեկանք արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա), հրաձգարանի, մարզահրապարակի, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, օժանդակ (բակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրերի ուսումնական պլանը, առարկայական և մոդուլային ծրագրերի ցանկը.
8) առողջապահության և քաղաքաշինության բնագավառի համապատասխան մարմինների կողմից տեղեկանք լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների և ուսումնաարտադրական բազաների սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության մասին.
9) զարգացման հայեցակարգի առկայությունը, որով սահմանվում են կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդրման նպատակը և գործողությունները.
10) հանրային և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դեպքում՝ տեղեկանք ուսանողների առնվազն հինգ տոկոսին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորության մասին:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է թղթային տարբերակով, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:
12. Արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերով գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ որակավորման (ուղղվածության) կրթական ծրագրի մասով:
13. Նոր ստեղծվող մասնագիտական ուսումնական հաստատության կրթական ծրագիր իրականացնելու իրավունքը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ՝ առնվազն մեկ որակավորման ծրագրի համար, և լիցենզավորումն իրականացվում է ինչպես կրթական ծրագիր իրականացնելու իրավունքի, այնպես էլ համապատասխան որակավորման (ուղղվածության) ծրագրի լիցենզավորման մասով։ N 5 հավելվածով սահմանված պահանջները սույն կարգով նախատեսված լիցենզավորման ընթացակարգի նկատմամբ կիրառելի չեն: Սույն կարգի համար կիրառելի են N 6 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերը։
14. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմնի, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո՝ Մասնագիտացված կառույցի կողմից իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
15. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են՝
1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, առկայության դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող ուսումնական համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 86-Ն հրամանի.
3) ուսումնական տարածքի և լաբորատոր բազայի ապահովվածության պահանջի մասով`
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի) որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, համապատասխանությունը ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ, իսկ հրաձգարանի պահանջի մասով ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, իսկ գրադարանների, մարզադահլիճների, հրաձգարանների և մարզահրապարակների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաստատող փաստաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաները, ուսումնաարտադրական տարածքները (արհեստանոցները) և բազաները, մարզադահլիճը որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) և բազաների, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակային նկարագրերի պահանջներին: Հրաձգարանների հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների,
գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,
դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 86-Ն հրամանի, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում՝ տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.
4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝ ըստ կազմակերպման ձևերի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը որակավորման (ուղղվածության) ծրագրերի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի պահանջներին, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.
5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.
6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
17. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով՝ վերջինիս:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
______________________________ -ին
____________________________________ - ից
|
(իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը) |
_____________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
_____________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
Հ Ա Յ Տ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
|
NN ը/կ |
Դասիչը |
Որակավորման (ուղղվածության) ծրագիրը |
Կազմա-կերպման ձևը |
Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի |
Ուսուցման լեզուն |
Ուսուցման տևողու-թյունը |
Ուսուցման ավարտին տրվող որակա-վորումը |
Ավար-տական փաստա-թուղթը | ||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
||||||||
Կ.Տ.
| _______ ____________ ___ թ. | Դիմող՝ ________________ |
________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
________ ________________ թ.
__________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
Կ.Տ.
|
Տնօրեն (ռեկտոր) |
____________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է |
Որակավո- րումը |
Պաշտոնը, դասավանդած առարկան կամ մոդուլը |
Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ), աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը |
Ստաժը (վարչական) մանկա- վարժական |
Տարակարգը |
Ձև N 3
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Կազմակերպության անվանումը _________________________________________
Տնօրենի անունը, ազգանունը ___________________________ _________________
(ստորագրությունը)
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ
Շինության նկատմամբ իրավունքի տեսակը _______________________________
Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`
|
Անվանումը |
Քանակը |
Յուրաքանչյուրի մակերեսը (քառ. մետր) |
Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը |
|
Դասասենյակ |
|||
|
Լաբորատորիա |
|||
|
Վիվարիում (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Կլինիկական ամբիոն (բազա) (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Առարկայական կաբինետ |
|||
|
Արհեստանոց |
|||
|
Ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Մարզահրապարակ (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Հրաձգարան (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Սպորտդահլիճ (մարզադահլիճ) |
|||
|
Գրադարան-ընթերցասրահ |
|||
|
Համակարգչային սենյակ |
|||
|
Օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) |
|||
|
Այլ նշանակության |
Կից ներկայացվում են`
1) լաբորատորիաների, արհեստանոցների, հրաձգարանի, գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.
2) մարզագույքի ցուցակը:
Ձև N 4
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
|
Տնօրեն |
__________________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Գրքերի ընդհանուր թիվը ____________ , որից՝ դասագրքեր __________________ ,
ծրագրային գեղարվեստական ________ , ուսումնամեթոդական ____________________ ,
ուսումնաօժանդակ ____________ , էլեկտրոնային-տեղեկատվական _____________ ,
քարտեզ ________________________________________________ ,
այլ _________________:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագիր
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| Նախարար |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. | ____ ___________ ____ թ. |
Սերիա 000 N 000000
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| Նախարար |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. | ____ ___________ ____ թ. |
Սերիա 000 N 000000
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագիտության կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու (բացառությամբ համապատասխան մասնագիտական կրթության մակարդակի որակավորման ծրագրով նախատեսված ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դրանց առանձին թեմաներ դասավանդվելու դեպքերի) գործունեություն իրականացնելու թույլտվության մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց)` այդ կառույցում գործող լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
4. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» օրենքին և սույն կարգին համապատասխան:
5. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
6. Լիցենզավորված անձինք կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը: Տեսչական մարմինն ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունները և լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող 15 օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն:
7. Օրենսդրությամբ սահմանված և փորձարարական կարգով ներդրված արհեստավորի, կրտսեր մասնագետի և մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիրը ենթակա է լիցենզավորման՝ նախարարության կողմից սահմանված կարգով ծրագրի փորձարկման առաջին շրջափուլի ավարտից հետո:
8. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ որակավորման ծրագրով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:
2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Կրթության մասին» օրենքի 41-րդ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածների, «Լիցենզավորման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին համապատասխան` իրավաբանական անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail), որակավորման (ուղղվածության) ծրագրի անվանումը, կազմակերպման ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում հրաձգարանի, մարզահրապարակի, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան).
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վերաբերյալ, որում նշվում են մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան կամ մոդուլը, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, որակավորումը, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
4) տեղեկանք արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա), հրաձգարանի, մարզահրապարակի, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, հրաձգարանի, օժանդակ (բակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական ուսումնական, արտադրական և կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի ուսումնական պլանը, առարկայական և մոդուլային ծրագրերի ցանկը:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է թղթային տարբերակով, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:
12. Արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերով գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ որակավորման (ուղղվածության) կրթական ծրագրի մասով:
13. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմնի, իսկ ՀՀ կառավարության բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի ստեղծումից հետո՝ Մասնագիտացված կառույցի կողմից իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են՝
1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, առկայության դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 86-Ն հրամանի.
3) ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնաարտադրական բազայի ապահովվածության պահանջի մասով`
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, ուսումնաարտադրական բազայի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի) համապատասխանությունը ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշման, իսկ հրաձգարանի պահանջի մասով ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված նորմատիվների պահանջների, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, իսկ գրադարանների, մարզադահլիճների, հրաձգարանների և մարզահրապարակների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաստատող փաստաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաները, ուսումնաարտադրական տարածքները (արհեստանոցները) և բազաները, մարզադահլիճը որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) և բազաների, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակային նկարագրերի պահանջներին: Հրաձգարանի հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանով սահմանված նորմատիվների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցները,
գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,
դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 86-Ն հրամանի, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.
4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով՝ ուսումնական հաստատության ըստ կազմակերպման ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը արհեստավորի կամ կրտսեր մասնագետի կամ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի պահանջներին, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.
5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.
6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
16. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով՝ վերջինիս:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
___________________________________ -ին
____________________________________ -ից
(իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
պետական գրանցման համարը)
_____________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)
_____________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)
Հ Ա Յ Տ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԵՐՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
|
NN ը/կ |
Դասիչը |
Որակա-վորման (ուղղվա-ծության) ծրագիրը |
Կազմա-կերպման ձևը |
Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի |
Ուսուցման լեզուն |
Ուսուցման տևողու-թյունը |
Ուսուցման ավարտին տրվող որակա-վորումը |
Ավարտական փաստա-թուղթը | ||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
||||||||
Կ.Տ.
| ______ ____________ ______ թ. | Դիմող՝ ________________ |
________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
________ ________________ թ.
__________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
Կ.Տ.
|
Տնօրեն (ռեկտոր) |
___________________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է |
Որակա- վորումը |
Պաշտոնը, դասա- վանդած առարկան կամ մոդուլը |
Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ), աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը |
Ստաժը (վարչական) մանկա- վարժական |
Տարա- կարգը |
Ձև N 3
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Կազմակերպության անվանումը _________________________________________
Տնօրենի անունը, ազգանունը ____________________________________________
(ստորագրությունը)
Գործունեության իրականացման վայրը __________________________________
Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ
Շինության նկատմամբ իրավունքի տեսակը ______________________
Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`
|
Անվանումը |
Քանակը |
Յուրաքանչյուրի մակերեսը (քառ. մետր) |
Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը |
|
Դասասենյակ |
|||
|
Լաբորատորիա |
|||
|
Վիվարիում (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Կլինիկական ամբիոն (բազա) (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Մարզահրապարակ (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Հրաձգարան (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
|
Առարկայական կաբինետ |
|||
|
Արհեստանոց |
|||
|
Սպորտդահլիճ (մարզադահլիճ) |
|||
|
Գրադարան ընթերցասրահ |
|||
|
Համակարգչային սենյակ |
|||
|
Օժանդակ (բակ, պահեստային մակերես և այլն) |
|||
|
Այլ նշանակության |
Կից ներկայացվում են`
1) լաբորատորիաների, ուսումնաարտադրական բազաների, արհեստանոցների, հրաձգարանի գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.
2) մարզագույքի ցուցակը:
Ձև N 4
________ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
|
Տնօրեն |
__________________________ |
___________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Գրքերի ընդհանուր թիվը ____________ , որից՝ դասագրքեր __________________ ,
ծրագրային գեղարվեստական ________ , ուսումնամեթոդական ____________________ ,
ուսումնաօժանդակ ____________ , էլեկտրոնային-տեղեկատվական _____________ ,
քարտեզ _______________________________________________________ ,
այլ _________________:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1717-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի որակավորման ծրագիր
(ուղղվածություն)
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| Նախարար |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. | ____ ___________ ____ թ. |
Սերիա 000 N 000000
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ կրտսեր մասնագետի որակավորման ծրագիր
(ուղղվածություն)
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| Նախարար |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. | ____ ___________ ____ թ. |
Սերիա 000 N 000000
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
Սույնով վավերացվում է, որ
_______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_______________________________________________________________
(գտնվելու վայրը)
_______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածություն) ծրագիր
_________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
| Նախարար |
________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. | ____ ___________ ____ թ. |
Սերիա 000 N 000000
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|