ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 786-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 9-րդ կետի 6-րդ ենթակետում «2,530,000,000» թիվը փոխարինել «2,500,000,000» թվով.
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, 11-րդ ենթակետով.
«11) Նոր ուսանողներ ներգրավելու համար տարբեր ցուցահանդեսների (էքսպոների) մասնակցություն, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, 30,000,000 դրամի չափով:».
3) 10-րդ կետի 11-րդ ենթակետում «2,277,000,000» թիվը փոխարինել «2,247,000,000» թվով.
4) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, 14-րդ ենթակետով.
«14) Նոր ուսանողներ ներգրավելու նպատակով տարբեր ցուցահանդեսների (էքսպոների) մասնակցության համար ծառայությունների և ապրանքների ձեռքբերում` 30,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:».
5) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, 6-րդ ենթակետով.
«6) Նոր ուսանողներ ներգրավելու նպատակով տարբեր ցուցահանդեսների (էքսպոների) մասնակցության ծախսեր՝ 30,000,000 դրամ:»:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Յու այ թի ի էքսպո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02578407) 2026 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N Դ-29/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տաղավարի տարածքի և բեմի վարձակալության ծառայությունների մատուցում՝ 2,635,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |