ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 749-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1215-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (01.01.2027-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.23-2026.12.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.11.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«25» նոյեմբերի 2026 թ.

N 1215-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 749-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Շահութահարկի հաշվարկների ձևերը, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական և դրոշմանիշային վճարների հաշվարկի ձևը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևի՝

1) 1-ին բաժնի 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով․

 

«

4)

Այն գործունեության տեսակների մասով եկամուտները, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

 
».

 

2) 1-ին բաժնի 78-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 78.1-ին կետ․

 

«

78.1.

Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200%-ը

( )

».

 

3) 1-ին բաժնի 84-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով․

 

«

4)

Այն գործունեության տեսակների մասով նվազեցումները, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

( )

».

 

4) 1-ին բաժնի 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

85․

Հարկվող շահույթը կամ հարկային վնասը (([կետ 41] -[կետ 41 ենթակետ 3]) + ([կետ 84] – [կետ 84 ենթակետ 3]))

 
».

 

5) 1-ին բաժնի 86-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 86.1-ին և 86.2-րդ կետեր․

 

«

86.1.

Այն գործունեության տեսակների մասով հարկային վնասը, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

(([կետ 41 ենթակետ 4] + [կետ 84 ենթակետ 4]), եթե ([կետ 41 ենթակետ 4] + [կետ 84 ենթակետ 4])<0, կամ 0)

( )

86.2.

Այն գործունեության տեսակների մասով հարկային վնասը, որոնց մասով չեն կիրառվում հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

((([կետ 41] – [կետ 41 ենթակետ 3] – [կետ 41 ենթակետ 4]) + ([կետ 84] - [կետ 84 ենթակետ 3] - [կետ 84 ենթակետ 4])), եթե ([կետ 41] – [կետ 41 ենթակետ 3] – [կետ 41 ենթակետ 4]) + ([կետ 84] - [կետ 84 ենթակետ 3] - [կետ 84 ենթակետ 4])<0, կամ 0)

( )

».

 

6) 1-ին բաժնի 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

87.

Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

(([կետ 85] + [կետ 86] - [կետ 86.1]), եթե ([կետ 85] + [կետ 86] - [կետ 86.1])>0, կամ 0)

 
».

 

7) 4-րդ բաժնի 5-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության՝ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու ամսաթիվը կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացվելու ամսաթիվը»․

8) լրացման կարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով․

«3) 4-րդ ենթակետում լրացվում է այն գործունեության տեսակների մասով եկամուտները, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները։»․

9) լրացման կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «2-րդ մասի» բառերը․

10) լրացման կարգի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով․

«3.1) 78.1-ին կետում լրացվում է բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող՝ անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված` Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200%-ը: Նշված պահանջների պահպանմամբ նվազեցումը կիրառվում է նաև այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, որոնք, հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաև այլ եկամուտներ, եթե այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը։ Այս կետում լրացվում են նաև Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններում և փորձարարական մշակումների աշխատանքներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200%-ը: Ընդ որում, նշված նվազեցումները կատարվում են՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Միաժամանակ, Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված նվազեցումները կամ դրանց հանրագումարը տվյալ հարկային տարվա համար չի կարող գերազանցել շահութահարկով հարկման բազայի (առանց Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված նվազեցումների) 50%-ը, բացառությամբ գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներ իրականացնող այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտներն ստացել են բացառապես գիտական հետազոտություններից և փորձարարական մշակումների աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ, որոնց տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:»․

11) լրացման կարգի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով․

«3) 4-րդ ենթակետում լրացվում են այն գործունեության տեսակների մասով նվազեցումները, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները։»․

12) լրացման կարգի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ կետեր․

«17․1. Հաշվարկի 1-ին բաժնի 86.1-ին կետում լրացվում է այն գործունեության տեսակների մասով հարկային վնասը, որոնց մասով կիրառվում են հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները՝ որպես այդ գործունեության տեսակների մասով եկամուտների և նվազեցումների բացասական տարբերություն:

17․2. Հաշվարկի 1-ին բաժնի 86.2-րդ կետում լրացվում է այն գործունեության տեսակների մասով հարկային վնասը, որոնց մասով չեն կիրառվում հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները՝ որպես այդ գործունեության տեսակների մասով եկամուտների և նվազեցումների բացասական տարբերություն:»․

13) լրացման կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«18․ Հաշվարկի 1-ին բաժնի 87-րդ կետում լրացվում է հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները՝ որպես 85-րդ և 86-րդ կետերում նշված գումարների հանրագումարի և 86.1-ին կետում նշված գումարի տարբերություն, եթե 85-րդ և 86-րդ կետերում նշված գումարների հանրագումարի և 86.1-ին կետում նշված գումարի տարբերությունը մեծ է 0-ից։»․

14) լրացման կարգի 39-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) 5-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու ամսաթիվը կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ (բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի) կայացվելու ամսաթիվը։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի վրա։

 

 

11/25/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական: