ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 301-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (27.11.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.23-2026.12.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.11.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

17 նոյեմբերի 2026 թ.

N 676-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 301-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝».

3) Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Սահմանել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները՝ համաձայն հավելվածի:».

4) Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ».

5) Որոշման հավելվածի 1-ին կետում «խորհրդակցական մարմիններ» բառերը փոխարինել «խորհրդակցական խորհուրդներ» բառերով.

6) Որոշման հավելվածի 5-րդ կետում «20 անդամի» բառերը փոխարինել «30 անդամի» բառերով.

7) Որոշման հավելվածի 6.1-ին կետում ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով» բառերը փոխարինել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով» բառերով.

8) Որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց՝ Խորհրդի կազմում նշանակումը, բացառությամբ սույն կետով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից սեփական նախաձեռնությամբ նշանակման դեպքի, կատարվում է իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ դիմումների ներկայացման հաջորդականության՝ մինչև սույն հավելվածով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը, ընդ որում` համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում համայնքի բնակիչները ներգրավվում են յուրաքանչյուր վարչական շրջանից մեկ բնակիչ (հնարավորության դեպքում): Երևանի քաղաքապետը կարող է իր նախաձեռնությամբ և հայեցողությամբ հասարակական հիմունքներով Խորհրդի կազմում նշանակել մինչև 3 անդամ՝ տվյալ Խորհրդի գործունեության ոլորտին առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնող այն անձանց շրջանակից, որոնց ներգրավումը կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների ու նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:».

9) Որոշման հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք անգամ անընդմեջ» բառերը փոխարինել «երկու անգամ անընդմեջ» բառերով.

10) Որոշման հավելվածի ամբողջ տեքստում «կարգ» բառը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հավելված» բառով՝ համապատասխան հոլովաձևերով;

2. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության խորհրդակցական խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N 301-Ն որոշման նախաբանում ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը» բառերը փոխարինել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը» բառերով:

3. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N 253-Ն որոշման նախաբանում ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը» բառերը փոխարինել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական: