ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ) ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՄ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԸ, ԽՈՏԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴԱ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (27.12.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.23-2026.12.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.11.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

17 նոյեմբերի 2026 թ.

N 695-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ) ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՄ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԸ, ԽՈՏԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴԱ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո:

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի նոյեմբերի 17-ի

N 695-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ) ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՄ ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԸ, ԽՈՏԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴԱ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները (այսուհետ՝ դեն նետված գույք) հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու հետ կապված հարաբերությունները:

2. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը համայնքն իրավունք ունի տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք` այդ մասին անհապաղ հայտնելով ոստիկանությանը: Եթե հատուկ տարածք տեղափոխված` սույն կետում նշված գույքի մասին ոստիկանությանը հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտնել ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այն դառնում է համայնքի սեփականություն:

3. Կարգում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․

1) դետ նետված գույք՝ շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ: Ընդ որում, Կարգի իմաստով շարժական գույքը համայնքի կողմից կարող է դիտարկվել որպես դեն նետված գույք, եթե առկա են գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստերը հավաստող տեղեկություններ.

2) հատուկ տարածք` պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքի պահման համար նախատեսված տարածք, որը սահմանվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ.

3) հատուկ տարածքի պատասխանատու անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևան քաղաքի ենթակայության կազմակերպության այն աշխատակիցը, որը լիազորված է հատուկ տարածքում դեն նետված գույքի ընդունման, պահպանման, հաշվառման և բացթողման աշխատանքների կազմակերպման համար։

4. Դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելիս (մինչև հայտնաբերման պահից դրա տեղափոխման գործընթացը սկսելը) անհապաղ հայտնվում է ոստիկանությանը և կազմվում է արձանագրություն՝ համաձայն Ձև 1-ի: Արձանագրության կրկնօրինակը այն կազմելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվում է ոստիկանություն, ինչպես նաև նույն ժամկետում համապատասխան հայտարարություն է տեղադրվում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

5. Կարգի 2-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետի սկիզբը հաշվարկվում է Կարգի 4-րդ կետով նախատեսված արձանագրության կրկնօրինակը ոստիկանությանը ուղարկելու պահից:

6. Դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրությունում նշվում են հետևյալ հիմնական տեղեկությունները.

1) արձանագրության համարը, այն կազմելու ամսաթիվն ու տեղը.

2) արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը.

3) դեն նետված գույքի հայտնաբերման վայրը.

4) տեղեկություններ հայտնաբերված դեն նետված գույքի մասին (նկարագիրը՝ վիճակը և նույնականացնող հատկանիշները).

5) հայտնաբերված գույքը համայնքի կողմից որպես դեն նետված գույք համարելու փաստը հավաստող տեղեկությունները՝ Կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով.

6) դեն նետված գույքի հատուկ տարածք տեղափոխման ժամանակը.

7) վկաների անունները, ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան.

8) տեղեկություններ հատուկ տարածքի մասին, որտեղ տեղափոխվում է դեն նետված գույքը.

9) արձանագրությանը կից ներկայացվող նյութերի (լուսանկարներ կամ տեսանյութեր) քանակը:

7. Դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխվում է արձանագրություն կազմողի կողմից կամ անհրաժեշտության դեպքում՝ տրանսպորտային միջոցի օգնությամբ՝ արձանագրություն կազմող անձի ուղեկցությամբ:

8. Արձանագրությունը ստորագրում է այն կազմող անձը: Վկաների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

9. Հատուկ տարածք տեղափոխվող դեն նետված գույքը տեսանկարահանվում կամ լուսանկարահանվում է հայտնաբերման վայրում՝ մինչև տեղափոխումը, իսկ նյութերը կցվում են արձանագրությանը։ Տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի նույնականացնել տեղափոխվող դեն նետված գույքը։ Արձանագրության և տեսանյութերի կամ լուսանկարների բնօրինակները պահվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, իսկ կրկնօրինակները հանձնվում են հատուկ տարածքի պատասխանատու անձին:

10. Դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելուց անմիջապես հետո հատուկ տարածքի պատասխանատու անձը ստուգում է դրա համապատասխանությունը արձանագրության մեջ նշված նկարագրությանը և կատարում է համապատասխան գրառում հատուկ տարածքում դեն նետված գույքի հաշվառման մատյանում:

11. Արձանագրությունում նշված տվյալների և փաստացի տեղափոխված գույքի միջև անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հատուկ տարածքի պատասխանատու անձը այդ մասին համապատասխան նշում է կատարում հաշվառման մատյանում:

12. Հատուկ տարածք դեն նետված գույքի մուտք գործելու և հատուկ տարածքից դեն նետված գույքի բաց թողնելու ժամանակ հաշվառման մատյանում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) դեն նետված գույքը հատուկ տարածք մուտք գործելու (հատուկ տարածքից դեն նետված գույքը բաց թողնելու) ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե).

2) հատուկ տարածք տեղափոխված (հատուկ տարածքից բաց թողնվող) դեն նետված գույքի նկարագիրը.

3) հաշվառման մատյանում դեն նետված գույքը գրանցելիս՝ հաշվառման համարը, որը նաև հատուկ տարածքում դեն նետված գույքի անհատականացնող համարն է (ծածկագիրը), ընդ որում գույքի հաշվառման համարը (ծածկագիրը) փակցվում է դեն նետված գույքի վրա կամ ամրացվում դրան այնպիսի եղանակով, որը չի վնասում գույքը և հնարավորություն է տալիս նույնականացնել այն պահպանման ամբողջ ժամանակահատվածում.

4) դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը.

5) հատուկ տարածքի համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը.

6) հատուկ տարածքից բաց թողնվող դեն նետված գույքի սեփականատիրոջ կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձի, կամ նրանց կողմից լիազորված անձի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը), ինչպես նաև գույքը ստանալու վերաբերյալ նրա հայտարարությունը և ստորագրությունը։

13. Հաշվառման մատյանում գրառումները կատարվում են գրիչով (թանաքով)` առանց ջնջումների:

14. Հատուկ տարածքի պատասխանատու անձը անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում դեն նետված գույքի պահպանման նպատակով:

15. Եթե ոստիկանությանը հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը հայտնաբերվել է կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին հայտնել է ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, ապա գույքը, դրա առկայության դեպքում, վերադարձվում է սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձին՝ Երևանի քաղաքապետին ներկայացված դիմումի հիման վրա։

16. Դիմումը ներկայացվում է Երևանի քաղաքապետին և պետք է պարունակի.

1) դիմողի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) վերադարձվող գույքը նույնականացնող տվյալները (դիմումին կից ներկայացվում է դրա նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ այլ վերաբերելի փաստաթղթեր, որոնք հավաստում են գույքի նկատմամբ անձի իրավունքը).

3) Կարգով սահմանված ժամկետում գույքի նկատմամբ իր իրավունքի մասին ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին հայտնելու փաստը հավաստող ապացույցը:

17. Դիմումին կից ներկայացվում են նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ նաև պետական գրանցման քաղվածքը: Lիազորված անձի կողմից դիմումը ներկայացվելու դեպքում՝ դիմումին կից ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր:

18. Հատուկ տարածք տեղափոխված գույքը սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձին, կամ նրանց կողմից լիազորված անձին հանձնվում է հանձնումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով ոստիկանությանը տեղեկացնելուց և գույքի հանձնման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո։ Արձանագրությունը կազմում է հատուկ տարածքի պատասխանատու անձը՝ համաձայն Ձև 2-ի։

19. Հատուկ տարածքում 1 տարի ժամկետով պահպանվում են գույքը հատուկ տարածքից բաց թողնելու վերաբերյալ արձանագրությունները:

20. Կարգի 19-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո նշված փաստաթղթերը ենթակա են հանձնման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` արխիվացման նպատակով:

21. Կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետի լրանալուց հետո հատուկ տարածքի պատասխանատու անձը համապատասխան գրառում է կատարում հաշվառման մատյանում՝ նշելով ժամկետի լրանալու ամսաթիվը:

22. Հաշվառման մատյանները ենթակա են հանձնման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` արխիվացման նպատակով:

 

Ձև 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում հայտնաբերված դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ

 

«_» __________ 20 թ.

ք. Երևան

 

Ես՝ _________________________________________________________________,

(արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու_________ թվականի N _________ Ն որոշմամբ՝ կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

Երևան քաղաքի ___________________________ հասցեում գտնվող՝ պետության կամ համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքում հայտնաբերված հետևյալ դեն նետված գույքը տեղափոխվում է հատուկ տարածք.

1. դեն նետված գույքի նկարագրությունը.

Գույքի անվանումը, տեսակը, արտաքին հատկանիշները, քանակը, վիճակը և նույնականացման համար նշանակություն ունեցող այլ տվյալներ, ինչպես նաև հայտնաբերված գույքը համայնքի կողմից որպես դեն նետված գույք համարելու փաստը հավաստող տեղեկություններ.

___________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

2. դեն նետված գույքի տեղափոխման վայրի և ժամանակի մասին տվյալներ.

Հայտնաբերված գույքը տեղափոխվում է Երևան քաղաքի __________________ հասցեում գտնվող հատուկ տարածք։

Տեղափոխման գործընթացը սկսել է 20__ թվականի «___» __________-ին, ժամը __ -ին:

 

Արձանագրությունը կազմեց՝

Պաշտոնը՝ ____________________________________________________________

Անունը, ազգանունը՝____________________________________________________

Ստորագրությունը՝ ____________________________________________________

Ներկայությամբ (վկաների առկայության դեպքում)՝

Անունը, ազգանունը՝ ___________________________________________________

հասցեն ՝______________________________________________________________

Ստորագրությունը՝ _____________________________________________________

Առդիր՝________________________________________________________________

 

Ծանուցում. Տեղափոխված դեն նետված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ համապատասխան հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

(Հատուկ տարածք տեղափոխված գույքը բաց թողնելու մասին)

 

«_» __________ 20 թ.

ք. Երևան

 

Ես՝ ___________________________________________________________________________,

(արձանագրությունը կազմող անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու ___ թվականի N ___-Ն որոշման պահանջներով՝ կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

20__ թվականի «___» __________-ին, ժամը ____-ին, Երևան քաղաքի ______________ հասցեում գտնվող հատուկ տարածքում պահպանվող և հաշվառման մատյանում N ______ հաշվառման համարով գրանցված գույքը հանձնվում է ստորև նշված անձին՝

1. Գույքը ստացող անձի տվյալները.

Գույքը ստացող անձը՝ _______________________________________________________

☐ սեփականատեր,

☐ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք ունեցող անձ,

☐ գույքն ստանալու համար լիազորված անձ:

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝

___________________________________________________________________________:

2. Գույքի վերադարձման հիմքը և հանգամանքները.

Հատուկ տարածք տեղափոխված` գույքի մասին ոստիկանությանը հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելու մասին.

 

Ծանուցման կամ տեղեկացման տվյալները (ժամկետը՝ օր, ամիս, տարեթիվ)`______

___________________________________________________________________________

Գույքն ստացող անձի հայտարարությունները՝

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Արձանագրությունը կազմող անձի ստորագրությունը՝ _________________________

Գույքը ստացավ՝

Անունը, ազգանունը՝ _________________________________________________________

Ստորագրությունը՝ __________________:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական: