ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1992 թ. N 523
Քաղ. Երևան
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների տարածքներում միջպետական հաղորդակցության միասնական սակագներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ուղևորների և ձեռնածանրոցների երկաթուղով փոխադրման սակագների բարձրացման սահմանային 1,5 գործակից` 1992 թվականի հոկտեմբերի 1-ի 00 ժամից (բացի մերձքաղաքային փոխադրումներից):
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |