ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 661-Ա
ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Գևորգ Սահակյանին թույլատրել մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերի 19-22-ը՝ ներառյալ Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) կողմից Բելգիայի Թագավորության Բրյուգե քաղաքում կազմակերպվող «Executive training Regional Public Administration Mobility Program» խորագրով վերապատրաստման դասընթացին:
2. Ընդունել ի գիտություն, որ վերապատրաստման դասընթացին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականին` աշխատանքի ներկայանալուց հետո տասնօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրված նյութի և հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դրա կիրառելիության վերաբերյալ հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Երևան |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|