ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 503
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
(04.10.1993-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 1993 թ. N 503

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով սահմանամերձ շրջանների և քաղաքների ավերված տների վերակառուցման անհրաժեշտությունը և շինանյութերի գների աճը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը լրիվ ավերված տների վերակառուցման համար տրամադրել մինչև 500 հազ. ռուբլի երկարաժամկետ (20 տարով) վարկ:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի «Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանն ավերածությունների հետևանքների վերացման համար երկարաժամկետ վարկ և նյութական ռեսուրսներ տրամադրելու մասին» N 238 որոշման առաջին կետում «մինչև 300 հազ. ռուբլի» բառերը փոխարինել «մինչև 500 հազ. ռուբլի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ