ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 496-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (17.06.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

05 մարտի 2021 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ԵՎ դասընթացների ցանկի ձԵՎավորման կարգը սահմանելու ԵՎ Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

 (վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

(նախաբանը փոփ. 11.04.22 N 15-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.04.22 N 15-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի թիվ 777-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 496-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2021 թվականի

մարտի 5-ի N 24 -Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Դասընթացները (այսուհետ՝ Դասընթաց) էլեկտրոնային տեսաձայնագրություններ են, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանի բովանդակությանը համապատասխան և հաստատվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

3. Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և Դասընթացի ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է Նախարարը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

4. Կազմակերպությունների հայտերը ներբեռնվում են Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԴԿՏՀ) ուսուցիչների մասնագիտական զարգացման գործող ծրագրերի համար ձևավորված «Մասնագիտական զարգացման տեղեկատվական համակարգ» բաժնում:

5. Կազմակերպությունը Ցանկում ընդգրկվում է սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, Նախարարի հրամանով: Նախարարի հրամանը՝ համապատասխան Ցանկով, տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պաշտոնական կայքէջում, ԴԿՏՀ-ում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

6. Կազմակերպությունը կարող է ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 8-11-րդ կետերում ամրագրված՝ Կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպության երաշխավորումն իրականացվում է ըստ վերապատրաստման բաժինների և մակարդակների։

7. Նախարարությունը, հիմք ընդունելով Կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ ներկայացված հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը կարող է Կազմակերպությանը հանել Ցանկից՝ սույն կարգի 29-րդ կետի պահանջների համաձայն:

 

2. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ.

2) կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ վերապատրաստումներ իրականացնելու իրավունք և համապատասխան փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

9. Նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետով սահմանված ուսուցչի կարողունակության երեք մակարդակներին (ձեռնահասության, տիրապետման և փորձագետի) համապատասխան վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`

1) առկա վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածք` առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելու համար.

2) վերապատրաստումը առկա, հեռավար կամ համակցված եղանակով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր.

3) Նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանով սահմանված՝ ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան տեսական և գործնական դասընթացների մոդուլ, վերապատրաստման եղանակին համապատասխան անհրաժեշտ ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ.

4) մանկավարժության տեսության, համապատասխան առարկայի դասավանդման մեթոդիկայի և պրակտիկայի հիմունքների, կամ ուսուցման ժամանակ տեխնոլոգիաների կիրառության, կամ ուսուցման ընթացքում ներառականության ապահովման կամ հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ ունեցող վերապատրաստող մասնագետներ, որոնք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված վերապատրաստումներն իրականացնելու համար պետք է ունենան՝

ա. ձեռնահասության մակարդակի վերապատրաստում իրականացնելու իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում կամ ծրագրի բաժիններին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն.

բ. տիրապետման մակարդակի վերապատրաստում իրականացնելու իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 4 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ՝ ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում կամ ունի ծրագրի բաժիններին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն: Ինչպես նաև վերջին երեք տարվա ընթացքում ունի առնվազն մեկ գիտական հոդված՝ տպագրված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ընդունելի (ներառյալ՝ միջազգային) ամսագրերում կամ ունի կրթության ոլորտում միջազգային վերապատրաստման մասնակցության փորձը հավաստող փաստաթուղթ.

գ. փորձագիտական մակարդակի վերապատրաստում իրականացնելու իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ՝ ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում, կամ ունի ծրագրի բաժիններին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն: Ինչպես նաև վերջին երեք տարվա ընթացքում ունի առնվազն երկու գիտական հոդված՝ տպագրված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ընդունելի (ներառյալ՝ միջազգային) ամսագրերում կամ ունի կրթության ոլորտում միջազգային վերապատրաստման մասնակցության փորձը հավաստող փաստաթուղթ, և ունի գիտական աստիճան:

10. Կազմակերպությունը պարտավոր է՝

1) ուսուցիչներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով.

2) կատարել վերապատրաստումների պլանավորումը և իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, ինչպես նաև արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը.

3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացված վերապատրաստումների վերաբերյալ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություն՝ սույն կարգի 28-րդ կետի պահանջներին համապատասխան:

11. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե՝

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

12. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 13-21-րդ կետերի պահանջների համաձայն:

13. Ցանկում կարող են ընդգրկվել Դասընթացներ, որոնք՝

1) ներկայացվում են սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Կազմակերպությունների կողմից.

2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։

 

3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

14. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով Նախարարությունը առնվազն երեք տարին մեկ անգամ հայտարարում է մրցույթ:

15. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:

16. Վերապատրաստում իրականացնել ցանկացող Կազմակերպությունը ԴԿՏՀ «Մասնագիտական զարգացման տեղեկատվական համակարգ» բաժնում ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (ձևավորվում է ինքնաշխատ եղանակով).

2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը՝ պետական գրանցման վկայական, կանոնադրություն (ինտեգրվում են ինքնաշխատ եղանակով).

3) հարկային պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթեր՝ հարկային մարմինների կողմից տրամադրված տեղեկանքներ (ինտեգրվում է Պետական եկամուտների կոմիտեից).

4) առկա վերապատրաստում իրականացնելու դեպքում՝ անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր).

5) վերապատրաստող մասնագետների հարկային ծառայությունների համարանիշները, ինքնակենսագրականները, որոնք պետք է պարունակեն տվյալներ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթերը.

6) կազմակերպության նյութատեխնիկական ապահովվածության մասին տեղեկություն և ցուցակներ՝ ուսումնական գույք, տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, ուսումնական գրականություն և այլ անհրաժեշտ միջոցներ՝ առկա, հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափին համապատասխան.

7) վերապատրաստման բովանդակությանը վերաբերող տեղեկություններ՝

ա. վերապատրաստման բնագավառը.

բ. վերապատրաստման բաժինը.

գ. վերապատրաստման մակարդակը.

դ. վերապատրաստման եղանակը:

17. Կազմակերպությունը կարող է դիմել տարբեր մակարդակների և տարբեր բաժինների (բաժնի բոլոր թեմաները) վերապատրաստումներն իրականացնելու համար, որոնց համար էլեկտրոնային դասընթացներ նախատեսված չեն:

18. Սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միաժամանակ Կազմակերպությունը ներկայացնում է նաև Նախարարության կողմից էլեկտրոնային եղանակով իրականացվող վերապատրաստումների բովանդակությունից բխող տեսական և գործնական պարապմունքների փաթեթ, ինչպես նաև Նախարարի կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան՝ Ձև N 1-ով ներկայացվող հայտով նախատեսված մակարդակին համապատասխան թեմատիկ պլան և մոդուլներ, որոնք մշակվում են ուղեցույցների հիման վրա, հրապարակված Նախարարության պաշտոնական կայքում։ Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե ամբողջական մոդուլի կամ բոլոր մակարդակների, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում են միայն համապատասխան բաժինները՝ նշելով տվյալ մակարդակները և ժամաքանակները։ Դասընթացի երաշխավորման նպատակով կազմակերպությունը ներկայացնում է նաև դասընթացի երաշխավորման հայտ՝ համաձայն սույն կարգի Ձև N 4-ի:

19. Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի սույն կարգի պահանջներին համապատասխան:

20. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու նպատակով՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ, Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Հանձնաժողովը նախագահում է Նախարարության հանրակրթության ոլորտը համակարգող Նախարարի տեղակալը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 2 ներկայացուցիչ Նախարարության Հանրակրթության վարչությունից, 3 ներկայացուցիչ՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից, 1-ական ներկայացուցիչներ՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից: Հանձնաժողովն իրավազոր է, եթե որոշման կայացմանը մասնակցում են հանձնաժողովի առնվազն 5 անդամներ։

21. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 30-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգով՝

1) յուրաքանչյուր Կազմակերպության ներկայացրած փաթեթի ուսումնասիրությունն ու գնահատումն իրականացվում է ԴԿՏՀ-ում ուսուցիչների մասնագիտական զարգացման գործող ծրագրերի համար ձևավորված «Մասնագիտական զարգացման տեղեկատվական համակարգ» բաժնում.

2) հանձնաժողովը գնահատման արդյունքում նույն համակարգում նշում է կատարում՝ Կազմակերպությունը՝

ա. ցանկում ընդգրկելու մասին՝ 3 տարի ժամկետով.

բ. մերժելու մասին՝ սույն կարգով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում.

3) կազմակերպության գնահատումն իրականացվում է սույն կարգի Ձև N 2-ով սահմանված միավորային համակարգով կազմակերպության միասնական ձևի գնահատման անվանական թերթիկով.

4) հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների հիման վրա կազմվում է կազմակերպությունների հանրագումարային գնահատման թերթիկ՝ համաձայն սույն կարգի Ձև N 3-ի.

5) հանձնաժողովն ուսումնասիրում և գնահատում է նաև դասընթացների երաշխավորման նպատակով ներկայացված հայտերը.

6) դասընթացների գնահատման արդյունքներն ամփոփվում են սույն կարգի Ձև N 5-ի համաձայն:

22. Թերությունների առկայության դեպքում Նախարարության կողմից Կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք լրամշակելու անհրաժեշտության մասին:

23. Կազմակերպությունների գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 20 միավոր.

2) կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը և փորձառությունը՝ մինչև 25 միավոր.

3) կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը՝ մինչև 10 միավոր.

4) կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 18-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր:

24. Ցանկում ընդգրկվում են 60 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:

25. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանի բովանդակությանը և Կազմակերպության մշակած վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

26. Սույն կարգի համաձայն Ցանկում ընդգրկված Կազմակերպությունն ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված Հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:

27. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:

28. Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացված վերապատրաստումների վերաբերյալ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը Նախարարություն է ներկայացնում ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություն։ Ներկայացված հաշվետվությունների, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման արդյունքների հիման վրա Հանձնաժողովը քննարկում է Կազմակերպության գործունեության արդյունավետությունը և որոշում կայացնում Կազմակերպությունը Ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:

29. Կազմակերպությունը Ցանկից հանելու մասին Նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝

1) տվյալ Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 10-րդ և 18-րդ կետերի պահանջների կատարումը.

2) իր կողմից վերապատրաստված ուսուցիչների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել տվյալ կազմակերպությունում վերապատրաստված բաժնի՝ ատեստավորման նվազագույն շեմը:

30. Կազմակերպության հաշվետվությունը՝ համաձայն Ձև N 6-ի պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.

1) ուսուցիչների վերապատրաստման ժամանակացույցը` ըստ խմբերի.

2) վերապատրաստման մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով).

3) մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները.

4) ֆինանսական մասով՝ ծրագրի իրականացման ծախսերը՝ ըստ հիմնական ուղղությունների.

5) այլ տեղեկություններ, որոնք Կազմակերպությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել։

 

Ձև N 1

 

Հ ա յ տ

 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար

 

Դ Ի Մ ՈՒ Մ

__________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը)

ցանկանում է մասնակցել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները

__________________________________________________________ մարզի (մարզերի)

__________________________________________________________

__________________________________________________________ բաժնի (բաժիններ)

__________________________________________________________ մակարդակի (մակարդակներ)

__________________________________________________________ եղանակով (եղանակներով)

իրականացնելու համար։

 

 Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկության ճշգրտության համար և պատրաստակամ է կատարել այն պարտավորությունները, որոնք, մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

 

«_____» _________________, 20______ թ.

 

I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համայնքը (քաղաքը)

__________________________________________________________________

Կազմակերպությունը

__________________________________________________________________

Գտնվելու վայրը (հասցեն)

______________________________________________________________________

 

1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը և պայմանները

1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________

 

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր, տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը

Սարքավորման անվանումը

Մակնիշը

քանակը

վիճակը

       
       
       
       
       
       
       

5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

6) Հոսող ջրի առկայությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3. Կազմակերպության կադրային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)

ա) Տրամադրել տվյալներ աշխատակազմի այն անդամների մասին, ովքեր ունեն վերապատրաստումների իրականացման ուղղությամբ համապատասխան փորձառություն, հմտություններ, գիտելիքներ և կարողություններ (լրացնել աղյուսակը)

 

Անունը, ազգանուն, ծննդյան թիվը

Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը)

Մասնագիտական ստաժը

Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում

Որպես վերապատրաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը)

Այլ տեղեկու-թյուններ

           
           

 

4. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ

Ներկայացնել տեղեկանք` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտում նշված տեղեկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն`

___________________________

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 

Ձև N 2

 

Միավորային համակարգով կազմակերպության միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

 

Կազմակեր-պության անվանումը

Կադրերի պատրաստման և վերապատ-րաստման ոլորտի փորձի համապատաս-խանությունը սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր

Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 18-րդ կետի պահանջներին, առավելագույնը` 45 միավոր

Վերապատ-րաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի համապատաս-խանությունը սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 25 միավոր

Կազմա-կերպության ֆինանսական և գույքային ապահով-վածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 10 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 60 միավոր

           
           
           

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

 

Ձև N 3

 

Կազմակերպությունների հանրագումարային գնահատման թերթիկ

 

Հ/Հ

Կազմակերպության անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

 

Ձև N 4

 

Հ ա յ տ

 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման կազմակերպության դասընթացի երաշխավորման

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ

____________________________________________________________________________

(Դասընթացի անվանումը)

____________________________________________________________________________

 (Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)

____________________________________________________________________________

 (Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ համացանցում տեղադրված Դասընթացի բովանդակության կայքի հղումը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 (Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն))

 

Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։

 

 

 

 

 

 

 

Դասընթացը ներկայացվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

 

Տնօրեն`

 ____________________________

Կ.Տ.

«_____» _________________, 20______ թ.

 

Ձև N 5

 

 Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ

 

Հ/Հ

Դասընթացի անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (նկարագրական)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

Ձև N 6

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Կազմակերպության անվանումը.

2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով.

3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

 

N

Ազգա-նուն

Անուն

Հայրա-նուն

Մարզ

Ուսում-նական հաս-տատութ-յուն

Առար-կա

Ուսուց-չի դաս-ընթա-ցից բացա-կայած ժամերի թիվը

Ուսուցչի հավաքած կրեդիտները՝ ըստ բաժինների

Ուսուցչի հավա-քած կրե-դիտ-ների ընդ-հանուր թիվը

Դաս-ընթացը հեռա-վար եղա-նակով իրա-կանաց-ված ժամերի թիվը

Ֆի-նան-սական ծախ-սեր

ԲԱԺԻՆ 1

Դասա-վանդման պրակտիկ կարողու-թյուններ

ԲԱԺԻՆ 2

Սովո-րողին ցուցա-բերվող աջակցու-թյուն

ԲԱԺԻՆ 3

Ինքնակա-տարելա-գործում և մանկա-վար-ժական համայնքի հզորացում

     
                           

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.21 N 43-Ն, խմբ. 11.04.22 N 15-Ն, 15.03.24 N 16-Ն, 12.06.26 N 24-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2026, N 24-Ն 05.03.2021, N 24-Ն
15.03.2024, N 16-Ն 05.03.2021, N 24-Ն
11.04.2022, N 15-Ն 05.03.2021, N 24-Ն
25.05.2021, N 43-Ն 05.03.2021, N 24-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան