ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 135 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 340
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.1994-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 1994 թ. N 340

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 135 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 1994 թվականի անցած ժամանակաշրջանում կապիտալ շինարարությունում կատարված աշխատանքների անհամաչափ և լարված ֆինանսավորումը, արժեզրկման մակարդակը, ինչպես նաև բարձր պատրաստականությամբ և մի շարք կարևորագույն օբյեկտների շինարարության վրա կապիտալ ներդրումների կենտրոնացման անհրաժեշտությունը, և, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը հաստատելու մասին» N 135 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը` 7444,0 մլն դրամ ծավալով, համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:*)

2. 1994 թվականին շահագործման չհանձնվող օբյեկտներում 1994 թվականի օգոստոսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները, բացառությամբ սույն որոշման N 3 հավելվածում նշված օբյեկտների և այն բնակելի տների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված տիտղոսացուցակներում:

Թույլատրել պատվիրատու կազմակերպություններին սեփական միջոցների առկայության դեպքում շինարարական աշխատանքները շարունակել սույն որոշմամբ շինարարությունը ժամանակավորապես դադարեցված օբյեկտներում:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի նախագծում առաջին հերթին ընդգրկել 1994 թվականին շինարարությունը ժամանակավորապես դադարեցված օբյեկտները:

4. Պատվիրատու կազմակերպություններին` հատկացվող միջոցները կենտրոնացնել սոցիալական ոլորտի բարձր պատրաստականությամբ օբյեկտների շինարարության վրա և ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված հզորությունների գործարկումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել 1994 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումը:

6. Պատվիրատու կազմակերպություններին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել ֆինանսավորվող օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված ցուցանիշներն ու մոտեցումները, և սույն որոշումից բխող փոփոխություններ մտցնել կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում:

Առաջարկել ֆինանսավորող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը հաստատելու մասին» N 135 որոշման 1, 2, 3, 5-րդ կետերը և 6-րդ կետի «ա» ենթակետը:

 

______________

*) Հավելվածները չեն բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ