ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1994 թ. N 482
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 25 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» N 301 որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը» և 728 որոշման N 25 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |