ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
|
14 հոկտեմբերի 2020 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.11.23 N 140-Ն)
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 16.11.23 N 140-Ն)
2. Սահմանել, որ.
ա․ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, եթե դրանցով ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն։
բ․ սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը։
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 16.11.23 N 140-Ն)
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Նախարար |
Ա. Հարությունյան |
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի» |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ մարզերի ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 16.11.23 N 140-Ն)
1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետ՝ գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները։
2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (https://kadrer.emis.am, այսուհետ՝ հարթակ) հրապարակում է համապատասխան հայտարարություն։ Գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով շտեմարանը համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել ոչ միայն համապատասխան մասնագետներ, այլև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետ` իրավաբանական անձ):
3. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:
4. Գործուղվող մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է հարթակի «Գործուղման հայտարարություններ» բաժնում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը։
5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին։
6. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները հարթակում ներկայացնում են դիմում /Ձև 1/՝ դրան կցելով՝
ա․ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
բ․ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
գ․ ինքնակենսագրություն,
դ․ բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
ե․մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ),
զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին,
է․տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը։
7. Գործուղվող թեկնածուի հայտը հաստատվելուց հետո նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուին է ներկայացնում առաջարկություն տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր։ Եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող թեկնածուների շտեմարանից երեք տարով։
8. Գործուղվող թեկնածուն սույն կարգի 7-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր։
9. Հաստատությունը սույն կարգի 8-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է լիազոր մարմնին, որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգի 12-րդ կետով նշված հաշվետվությունում։
10. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին կամ հաստատության կողմից սույն կետի զ. ենթակետով սահմանված լրավճարի տրամադրմամբ) տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.
ա․ իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,
բ․ իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,
գ․ տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,
դ․ բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․
|
հ/հ |
մարզը |
վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ | |
|
քաղաք |
գյուղական համայնք | ||
|
1 |
Արագածոտն |
23000 |
16000 |
|
2 |
Արարատ |
27000 |
19000 |
|
3 |
Արմավիր |
32000 |
22000 |
|
4 |
Գեղարքունիք |
15000 |
11000 |
|
5 |
Լոռի |
13000 |
10000 |
|
6 |
Կոտայք |
34000 |
24000 |
|
7 |
Շիրակ |
21000 |
15000 |
|
8 |
Սյունիք |
33000 |
23000 |
|
9 |
Վայոց Ձոր |
30000 |
21000 |
|
10 |
Տավուշ |
26000 |
18000 |
ե․ կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,
զ․ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով։
11․ Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են լիազոր մարմնի կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
12. Մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախարարությունն է եռամսյակային և տարեկան կտրվածքով հավաքագրում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։
13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք։
Ձև 1
ԴԻՄՈՒՄ
Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
________________________________________-ին
_______________________________________________- ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
__________________________________________________
Դիմողի բնակության վայրը
________________________________________________
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)
________________________________________________
ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին՝ խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ------------------------------------------------- մարզ/եր/ի հանրակրթական դպրոցներ, որպես --------------------------------------------- առարկայի ուսուցիչ:
Կից ներկայացնում եմ․
● բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),
● անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● ինքնակենսագրություն*,
● բնութագիր նախկին աշխատավայրից,
● գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին*,
● տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը*,
● մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես․
----------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------
*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է։
Դիմող` ___________________
ստորագրություն
«_____» ____________ 2026 թ.
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու գործընթացի վերաբերյալ
|
N/N |
Գոր-ծուղված մանկա-վարժի անուն ազգանուն |
Գոր-ծուղված հաստա-տության անվանումը |
Գոր-ծուղման ամիս ամսաթիվ և համարը |
Վճարված գումարը /հազար դրամ/ |
Ծանո-թություն | ||||||
|
իր և իր ընտանիքի անդամ-ների տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր |
ան-հրաժեշտ գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր |
մշտական բնա-կավայր այցելելու համար տրանս-պորտային ծախսեր |
բնա-կարա-նային վարձ |
կոմունալ ծախսեր |
աշխա-տավարձի նկատ-մամբ հաշվարկ-վող լրավճար |
ընդա-մենը | |||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|||||||||||
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 09.07.21 N 48-Ն, փոփ. 16.11.23 N 140-Ն, խմբ. 24.06.24 N 51-Ն, փոփ. 17.10.25 N 75-Ն, խմբ. 21.05.26 N 19-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2020 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.05.2026, N 19-Ն | 14.10.2020, N 40-Ն | |
| 17.10.2025, N 75-Ն | 14.10.2020, N 40-Ն | |
| 24.06.2024, N 51-Ն | 14.10.2020, N 40-Ն | |
| 16.11.2023, N 140-Ն | 14.10.2020, N 40-Ն | |
| 09.07.2021, N 48-Ն | 14.10.2020, N 40-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|