ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (28.05.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2020
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2020 թ.

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.11.23 N 140-Ն)

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 16.11.23 N 140-Ն)

2. Սահմանել, որ.

ա․ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, եթե դրանցով ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն։

բ․ սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը։

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 16.11.23 N 140-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի հոկտեմբերի 14-ի

N 40-Ն հրամանի»

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ մարզերի ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 16.11.23 N 140-Ն)

 

1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետ՝ գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները։

2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (https://kadrer.emis.am, այսուհետ՝ հարթակ) հրապարակում է համապատասխան հայտարարություն։ Գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով շտեմարանը համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել ոչ միայն համապատասխան մասնագետներ, այլև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետ` իրավաբանական անձ):

3. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:

4. Գործուղվող մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է հարթակի «Գործուղման հայտարարություններ» բաժնում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը։

5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին։

6. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները հարթակում ներկայացնում են դիմում /Ձև 1/՝ դրան կցելով՝

ա․ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

բ․ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

գ․ ինքնակենսագրություն,

դ․ բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),

ե․մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ),

զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին,

է․տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը։

7. Գործուղվող թեկնածուի հայտը հաստատվելուց հետո նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուին է ներկայացնում առաջարկություն տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր։ Եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող թեկնածուների շտեմարանից երեք տարով։

8. Գործուղվող թեկնածուն սույն կարգի 7-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր։

9. Հաստատությունը սույն կարգի 8-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է լիազոր մարմնին, որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգի 12-րդ կետով նշված հաշվետվությունում։

10. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին կամ հաստատության կողմից սույն կետի զ. ենթակետով սահմանված լրավճարի տրամադրմամբ) տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.

ա․ իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

բ․ իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,

գ․ տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

դ․ բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․

 

հ/հ

մարզը

վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ

քաղաք

գյուղական համայնք

1

Արագածոտն

23000

16000

2

Արարատ

27000

19000

3

Արմավիր

32000

22000

4

Գեղարքունիք

15000

11000

5

Լոռի

13000

10000

6

Կոտայք

34000

24000

7

Շիրակ

21000

15000

8

Սյունիք

33000

23000

9

Վայոց Ձոր

30000

21000

10

Տավուշ

26000

18000

 

ե․ կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,

զ․ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով։

11․ Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են լիազոր մարմնի կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

12. Մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախարարությունն է եռամսյակային և տարեկան կտրվածքով հավաքագրում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։

13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք։

 

Ձև 1

 

ԴԻՄՈՒՄ

 

Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու

 

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ________________________________________-ին

_______________________________________________- ից

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

__________________________________________________

 Դիմողի բնակության վայրը

________________________________________________

 դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ________________________________________________

 ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)

 

ԴԻՄՈՒՄ

 

 Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին՝ խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ------------------------------------------------- մարզ/եր/ի հանրակրթական դպրոցներ, որպես --------------------------------------------- առարկայի ուսուցիչ:

Կից ներկայացնում եմ․

 բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),

անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

ինքնակենսագրություն*,

բնութագիր նախկին աշխատավայրից,

գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին*,

տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը*,

մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես․

----------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------

*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է։

 

Դիմող` ___________________

ստորագրություն

 «_____» ____________ 2026 թ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու գործընթացի վերաբերյալ

 

N/N

Գոր-ծուղված մանկա-վարժի անուն ազգանուն

Գոր-ծուղված հաստա-տության անվանումը

Գոր-ծուղման ամիս ամսաթիվ և համարը

Վճարված գումարը /հազար դրամ/

Ծանո-թություն

իր և իր ընտանիքի անդամ-ների տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր

ան-հրաժեշտ գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր

մշտական բնա-կավայր այցելելու համար տրանս-պորտային ծախսեր

բնա-կարա-նային վարձ

 կոմունալ ծախսեր

աշխա-տավարձի նկատ-մամբ հաշվարկ-վող լրավճար

ընդա-մենը

                       
                       
                       
                       
                       

ԸՆԴԱՄԵՆԸ

               

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 09.07.21 N 48-Ն, փոփ. 16.11.23 N 140-Ն, խմբ. 24.06.24 N 51-Ն, փոփ. 17.10.25 N 75-Ն, խմբ. 21.05.26 N 19-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2020 թվական: