ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 740-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի՝

ա. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ծրագրի 3-րդ փուլը Երևան քաղաքի Հարավային հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 2-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.

1) ճյուղ 1՝ Նուբարաշեն թաղամաս-Թեյշեբաինի փողոց-Նուբարաշենի ճանապարհ-Խաչիկ Դաշտենց փողոց-Էրեբունի հրապարակ-Գ. Մահարի փողոց-Վարդաշեն թաղամաս-Վարդաշեն 9-րդ փողոցից մինչև գերեզմանատան հատված-Դավիթ Բեկ փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Արմենակյան փողոցի խաչմերուկ.

2) ճյուղ 2՝ Գ. Հովսեփյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան-Սարալանջի պողոտա տանող նոր ճանապարհի միջնամաս.

3) ճյուղ 3՝ Նոր Խարբերդ թաղամաս:

7. Ծրագրի 4-րդ փուլը Երևան քաղաքի Արևելյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է Ջրվեժի ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.

1) ճյուղ 1՝ գյուղ Ձորաղբյուր Բանակի փողոց-գյուղ Ձորաղբյուր Ազատության փողոց-քաղաք Երևան Տ-6-29-Բագրևանդի խաչմերուկ-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյան փողոց-Դավիթ Բեկ փողոցից մինչև Գ. Հովսեփյան խաչմերուկ.

2) ճյուղ 2՝ քաղաք Երևան Տ-6-29–Բագրևանդի խաչմերուկից մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենք.

3) ճյուղ 3՝ Բադալ Մուրադյան փողոց-Շոպրոնի փողոցից մինչև Գյուրջյան փողոցի միջնամաս:»,

բ. 10-րդ կետում «20.78» թիվը փոխարինել «22.46» թվով, «8,9» թիվը փոխարինել «8,89» թվով, «4.53» թիվը՝ «4.24» թվով. «2.0» թիվը՝ «3.98» թվով,

գ. 11-րդ կետի N 1 աղյուսակում «1477,0» թիվը փոխարինել «2291,1» թվով, «145,5» թիվը՝ «148,7» թվով, «19300,9» թիվը՝ «20171,9» թվով, «20777,9» թիվը՝ «22463,0» թվով,

դ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «20.78» թիվը փոխարինել «22.46» թվով,

ե. 14-րդ կետի N 4 աղյուսակում «267,0» թիվը փոխարինել «656,0» թվով, «79,5» թիվը՝ «85,4» թվով, «4263,9» թիվը՝ «3587,2» թվով, «4530,9» թիվը՝ «4243,2» թվով,

զ. 15-րդ կետի N 5 աղյուսակում «250,0» թիվը փոխարինել «675,1» թվով, «18» թիվը՝ «15,3» թվով, «1755,0» թիվը՝ «3302,7» թվով, «2005,0» թիվը՝ «3977,8» թվով.

2) N 2 հավելվածում «01.07.2026թ.» թվերը փոխարինել «01.12.2027թ.» թվերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ