ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«20» մայիսի 2026 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրամանի`
1) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«26. Մանկական նախադպրոցական հիմնարկների, բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (բացառությամբ՝ դպրոցների), հիվանդանոցների, ծննդատների, պոլիկլինիկաների, մշակութային և մարզական օբյեկտների, շտապօգնության և հրշեջ կայանների շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան: Դպրոցների, դրանց կից մարզադահլիճների, հանդիսասրահների դեպքում՝ ելնելով տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից, բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ինչպես նաև հետագա քայքայումից պահպանման համար թույլատրվում է իրականացնել սույն շինարարական նորմերով սահմանված վերականգնման մակարդակն ապահովող միջոցառումներ։»,
2) հավելվածի 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 2-րդ կետի 10-րդ և 2-րդ հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետերից «սանիտարահամաճարակաբանական կայաններ» բառերը հանել։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Պարտականությունները կատարող`
2026-05-20 |
Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|