ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«21» մայիսի 2026 թ. |
N 19-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի հավելվածը (այսուհետ՝ Հավելված) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
5/21/2026 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, 2026 թվականի մայիսի 21-ի N 19-Ն հրամանի |
|
«Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի» |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ մարզերի ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետ՝ գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները։
2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (https://kadrer.emis.am, այսուհետ՝ հարթակ) հրապարակում է համապատասխան հայտարարություն։ Գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով շտեմարանը համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել ոչ միայն համապատասխան մասնագետներ, այլև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետ` իրավաբանական անձ):
3. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:
4. Գործուղվող մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է հարթակի «Գործուղման հայտարարություններ» բաժնում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը։
5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին։
6. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները հարթակում ներկայացնում են դիմում /Ձև 1/՝ դրան կցելով՝
ա․ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
բ․ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
գ․ ինքնակենսագրություն,
դ․ բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
ե․մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ),
զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին,
է․տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը։
7. Գործուղվող թեկնածուի հայտը հաստատվելուց հետո նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուին է ներկայացնում առաջարկություն տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր։ Եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող թեկնածուների շտեմարանից երեք տարով։
8. Գործուղվող թեկնածուն սույն կարգի 7-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր։
9. Հաստատությունը սույն կարգի 8-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է լիազոր մարմնին, որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգի 12-րդ կետով նշված հաշվետվությունում։
10. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին կամ հաստատության կողմից սույն կետի զ. ենթակետով սահմանված լրավճարի տրամադրմամբ) տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.
ա․ իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,
բ․ իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,
գ․ տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,
դ․ բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․
|
հ/հ |
մարզը |
վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ | |
|
քաղաք |
գյուղական համայնք | ||
|
1 |
Արագածոտն |
23000 |
16000 |
|
2 |
Արարատ |
27000 |
19000 |
|
3 |
Արմավիր |
32000 |
22000 |
|
4 |
Գեղարքունիք |
15000 |
11000 |
|
5 |
Լոռի |
13000 |
10000 |
|
6 |
Կոտայք |
34000 |
24000 |
|
7 |
Շիրակ |
21000 |
15000 |
|
8 |
Սյունիք |
33000 |
23000 |
|
9 |
Վայոց Ձոր |
30000 |
21000 |
|
10 |
Տավուշ |
26000 |
18000 |
ե․ կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,
զ․ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով։
11․ Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են լիազոր մարմնի կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
12. Մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախարարությունն է եռամսյակային և տարեկան կտրվածքով հավաքագրում հաշվետվությունը՝ կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան։
13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք։
Ձև 1
ԴԻՄՈՒՄ
Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
________________________________________-ին
_______________________________________________- ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
__________________________________________________
Դիմողի բնակության վայրը
________________________________________________
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)
________________________________________________
ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին՝ խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ------------------------------------------------- մարզ/եր/ի հանրակրթական դպրոցներ, որպես --------------------------------------------- առարկայի ուսուցիչ:
Կից ներկայացնում եմ․
● բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),
● անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,
● ինքնակենսագրություն*,
● բնութագիր նախկին աշխատավայրից,
● գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին*,
● տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի՝ բնակության վայրի տեսաներածված տարբերակը*,
● մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես․
----------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------
*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է։
Դիմող` ___________________
ստորագրություն
«_____» ____________ 2026 թ.
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու գործընթացի վերաբերյալ
|
N/N |
Գոր-ծուղված մանկա-վարժի անուն ազգանուն |
Գոր-ծուղված հաստա-տության անվանումը |
Գոր-ծուղման ամիս ամսաթիվ և համարը |
Վճարված գումարը /հազար դրամ/ |
Ծանո-թություն | ||||||
|
իր և իր ընտանիքի անդամ-ների տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր |
ան-հրաժեշտ գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր |
մշտական բնա-կավայր այցելելու համար տրանս-պորտային ծախսեր |
բնա-կարա-նային վարձ |
կոմունալ ծախսեր |
աշխա-տավարձի նկատ-մամբ հաշվարկ-վող լրավճար |
ընդա-մենը | |||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական: