ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 3-րդ կետում «զինծառայողներն» բառը փոխարինել «զինծառայողները՝ ներառյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված, սակայն ուսումնական փուլի ավարտից հետո ստացած զինվորական մասնագիտությանը չհամապատասխանող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողներն» բառերով.

2) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողը, ինչպես նաև սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը ենթակա է պարտադիր ատեստավորման զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:».

3) կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած և օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա:».

4) կարգի 12-րդ կետում «Սույն կարգի 4-րդ կետի համաձայն, զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակված» բառերը փոխարինել «Սույն կարգի 4-րդ կետով սահմանված» բառերով.

5) կարգի 13-րդ կետի առաջին նախադասությունը «ատեստավորված» բառից հետո լրացնել «, ներառյալ սույն կարգի 4.1-ին կետի համաձայն ատեստավորված համարված,» բառերով.

6) կարգի 14-րդ կետի առաջին նախադասությունում «Սույն կարգի համաձայն, մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված» բառերով.

7) կարգի 15-րդ կետի առաջին նախադասությունում «Զինծառայողների» բառերը փոխարինել «Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված զինծառայողների» բառերով.

8) կարգը 37.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.2-րդ կետով՝

«37.2. Սույն կարգի 4.1-ին կետով սահմանված՝ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների դրական արդյունքներով՝ ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում: Սույն կարգի 4.1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած և օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների դրական արդյունքներով: Սույն կետում նշված զինծառայողների՝ համապատասխան քննությունների դրական արդյունքներով հավելավճարի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման սկզբունքով:».

9) կարգի 38-րդ կետը «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1-ին մասով սահմանված զինծառայողների քննությունների արդյունքներն արձանագրող փաստաթղթերը՝ քննություններն անցկացնող համապատասխան մարմինների» բառերով.

10) կարգի 39-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Սույն կարգի 4.1-ին կետով սահմանված զինծառայողների քննությունների արդյունքների վերաբերյալ գլխավոր վարչությունը 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին)` կից ուղարկելով նաև զինծառայողի քննությունների արդյունքներն արձանագրող փաստաթղթերը, որոնք պարտադիր կցվում են զինծառայողի անձնական գործին:».

11) կարգի 40-րդ կետը «մասնակցած» բառից հետո լրացնել «կամ ատեստավորված համարված» բառերով, իսկ «ատեստավորման ժամկետը, ատեստավորման արդյունքները» բառերը փոխարինել «ատեստավորման և քննությունների ժամկետները, ատեստավորման և քննությունների արդյունքները» բառերով.

12) կարգը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով ՝

«42.1. Սույն կարգի 4.1-ին կետով սահմանված քննությունների արդյունքների վերաբերյալ զինծառայողին տեղեկացումը, այդ արդյունքների բողոքարկումը և բողոքի քննարկումն ու որոշումների կայացումն իրականացվում է համապատասխանաբար ուսումնական փուլի կամ ռազմաուսումնական հաստատության ավարտական ընթացակարգերի պահանջներին համապատասխան:».

13) կարգի 43-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Սույն կետով սահմանված վերահանձնման հայտ ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է սույն կարգի 41-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքների բողոքարկման և բողոքի քննարկման ու դրա վերաբերյալ որոշման կայացման ընդհանուր ժամկետով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան