ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 744-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով» բառերով․

3) որոշման 1-ին կետում «գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները» բառերը փոխարինել «պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները և ատեստավորման կարգը» բառերով.

4) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ»,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են պետական գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` կազմակերպություն) գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնների, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշների և ատեստավորման հետ կապված հարաբերությունները:»,

գ. 2-րդ կետում «գիտական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի» բառերով,

դ. 2-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ»,

ե. 3-րդ կետը «պաշտոններն» բառից առաջ լրացնել «կադրերի» բառով,

զ. 3-րդ բաժնի վերնագիրը «ԳԻՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ» բառերով,

է. 4-րդ կետում, 30-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 32-րդ կետի 3-րդ ենթակետում, 34-րդ կետի 3-րդ ենթակետում, 38-րդ կետի 9-րդ ենթակետում, 44-րդ կետի 2-րդ ենթակետում, 48-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերում, 50-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերում «գիտական և գիտատեխնիկական» բառերը փոխարինել «գիտատեխնոլոգիական» բառով,

ը. 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,

թ. 26-րդ կետը «գիտական» բառից հետո լրացնել «և ճարտարագիտատեխնիկական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական: