ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2026 թվականի N 603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1518-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետը «7308 » թվից հետո լրացնել «, 7402» թվով։
2. Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում վերադարձման ենթակա, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված այն ապրանքների վրա, որոնք փոխադրման (մատակարարման) գործարքի պայմանները (այդ թվում` որակի, երաշխիքի պայմանները) չկատարելու պատճառով Հայաստանի Հանրապետությունից վերադարձվում են գործարքի շրջանակներում վերանորոգման (կամ փոխարինման) համար՝ դրանք վերադարձնելու պայմանով, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող ապրանքների) «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող, պայմանագրի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ վերանորոգման նպատակով և հետագայում դրանք վերադարձնելու պայմանով տեղափոխված, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 7308 40 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7307 ծածկագրին դասվող՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղից չօգտագործված կցամասերի, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սև մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7402 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.»։
3. Որոշման 2-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող այն ապրանքների վրա, որոնք պայմանագրի հիման վրա (այդ թվում՝ երաշխիքային սպասարկման համար) փոխարինման նպատակով նախապես ներմուծվել կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։»։
4. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը արտահանման նպատակով ձևակերպված, սակայն չարտահանված՝ սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|