ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2027-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2026 թվականի N 604-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 30-ի N 604-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը երկրի կամ գետավազանի մակարդակով օգտագործելի ջրային ռեսուրսների վրա գումարային ջրօգտագործման ազդեցության չափն է։

2. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը բնութագրում է ջրային ռեսուրսների օգտագործման համապատասխանությունը երկրի ջրային կարիքներին և արտահայտում է ջրօգտագործման ճնշումը ջրային ռեսուրսների վրա։ Նշված ցուցանիշը հիմք է հանդիսանում ջրառի վերլուծության և գնահատման համար՝ ըստ ջրօգտագործման ոլորտների։

3. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը որոշվում է ջրավազանային կառավարման պլաններով սահմանված գումարային ջրօգտագործման ծավալի (ջրապահանջարկ) և օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալի (ջրառաջարկ) հարաբերությամբ՝ արտահայտած տոկոսով։ Ջրավազանային կառավարման պլանի ժամկետի ավարտից հետո՝ մինչև նոր ջրավազանային կառավարման պլանի ընդունումը, հաշվարկի համար հիմք են ընդունվում նախորդ ջրավազանային կառավարման պլանի վերջին տարվա տվյալները։

4. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՋՌԾԱ) երկրի կամ գետավազանի մակարդակով որոշվում է հետևյալ բանաձևով․

 

ՋՌԾԱ = 

ԳՋՕ

 * 100

 

ՕՋՌ

 

որտեղ՝

ԳՋՕ - գումարային ջրօգտագործումն է,

ՕՋՌ - օգտագործելի ջրային ռեսուրս։

5. Գումարային ջրօգտագործումը գետավազանում կամ ջրային մարմնում մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից բոլոր ջրօգտագործողների կողմից տարեկան օգտագործված ջրի գումարային քանակությունն է․

 

ԳՋՕ = ՄԳՋՕ + ՍԳՋՕ,

 

որտեղ՝

ՄԳՋՕ - մակերևութային գումարային ջրօգտագործումն է,

ՍԳՋՕ - ստորերկրյա գումարային ջրօգտագործումը։

6. Օգտագործելի ջրային ռեսուրսները մակերևութային օգտագործելի ջրային ռեսուսների և ստորերկրյա ջրերի օգտագործելի (վերականգնվող) պաշարների գումարային քանակությունն է.

 

ՕՋՌ = ՄՕՋՌ + ՍՋՕՊ,

 

որտեղ՝

ՄՕՋՌ – մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսն է,

ՍՋՕՊ – ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարը։

7. Մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսները (ՄՕՋՌ) որոշվում են մակերևութային ջրային ռեսուրսների և էկոլոգիական թողքի տարբերությամբ․

 

ՄՕՋՌ = ՄՋՌ – ԷԹ,

 

որտեղ՝

ՄՋՌ - մակերևութային ջրային ռեսուրսն է,

ԷԹ - էկոլոգիական թողքը։

8. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները (ՍՋՕՊ) որոշվում են ստորերկրյա ջրային ռեսուրսների, ստորերկրյա ազգային պաշարների և ստորերկրյա ռազմավարական պաշարների տարբերությամբ․

 

ՍՋՕՊ = ՍՋՌ – ՍԱՊ – ՍՌՊ,

 

որտեղ՝

ՍՋՌ - ստորերկրյա ջրային ռեսուրսն է,

ՍԱՊ - ստորերկրյա ազգային պաշարն է,

ՍՌՊ - ստորերկրյա ռազմավարական պաշարը։

9. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները գետավազաններում ստորերկրյա ջրավազանների հաստատված օգտագործելի պաշարներն են։

10. Մակերևութային ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՄՋՌԾԱ) որոշվում է հետևյալ բանաձևով․

 

ՄՋՌԾԱ = 

ՄԳՋՕ

 * 100

 

ՄՕՋՌ

 

11. Ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՍՋՌԾԱ) որոշվում է հետևյալ բանաձևով․

 

ՄՋՌԾԱ = 

ՍԳՋՕ

 * 100

 

ՍՋՕՊ

 

12. Բանաձևերի բոլոր պարամետրերի չափողականությունն արտահայտվում է մլն մ3-ով։

13. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման արժեքները դասակարգվում են 4 դասի՝

1) չծանրաբեռնված փոքր 25%-ից (ջրօգտագործումն անվտանգ է, իսկ ճնշումը՝ նվազագույն).

2) ցածր ծանրաբեռնված 25% - 65% (ջրօգտագործումն արդյունավետ է և կայուն, իսկ ճնշումը՝ կառավարելի).

3) միջին ծանրաբեռնված 65% - 100% (ջրօգտագործումը ռիսկային է, ճնշումը՝ մոտենում է թույլատրելի առավելագույն շեմին).

4) ծանրաբեռնված մեծ 100%-ից (տեղի է ունենում ջրային ռեսուրսի գերշահագործում)։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան