ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2026
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.04.2026
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«07» ապրիլի 2026 թ.

N 14-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ավարտական ակտի ձևակերպման համար անհրաժեշտ է շինարարության թույլտվություն պահանջող շինարարական-մոնտաժային աշխատանքներից բացի իրականացված լինեն նաև սույն հրամանի ցանկում ներառված աշխատանքները:

 

N

Ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ցանկ

1.

Բնակարանի մուտքի դուռը (փայտե և/կամ մետաղական) տեղադրված (միջսենյակային դռները՝ ոչ)՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

2.

Պատուհանները տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

3.

Պատուհանագոգերը տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

4.

Ներքին պատերը (միջնապատերը) և հորաններն իրականացված, պատված գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) և հարթեցված ծեփամածիկով, հղկված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

5.

Հատակի հարթեցնող շերտերն իրականացված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05-2024 «Հատակներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

6․

Առաստաղները հարթեցված և երեսապատված համապատասխան հարդարման նյութով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

7․

Բոլոր ինժեներական կոմունիկացիաները (ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, համացանց) հասցված բնակարանի մուտքի մոտ կամ կանգնակը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

8․

Բաց պատշգամբներում պատերը, առաստաղը և հատակը վերջնական հարդարված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

9․

Հրդեհային պաշտպանության համակարգը (նախագծով նախատեսված լինելու դեպքում) տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

2․ Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով ընդունող հանձնաժողովի ակտը (ավարտական ակտը) ստորագրել սույն հրամանի երկրորդ կետով նախատեսված ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ավարտված լինելու պարագայում:

3․ Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

4/7/2026

 

Ե. ՎարդանՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2026 թվական: