ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 220-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ ԵՎ ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային էլեկտրակայանների տեղադրում Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ և Վահագնի բնակավայրերի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Գրին օպշոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00466963) 2026 թվականի մարտի 17-ին կնքված՝ N 170320265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային էլեկտրակայանների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
15.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 220-Ա որոշման |
«ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ ԵՎ ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ և Վահագնի բնակավայրերի թվով 16 ընտանիքների համար 3,6 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների տեղադրում, որի արդյունքում շահառու ընտանիքները էներգետիկ որոշակի անկախություն կստանան, և դրա շնորհիվ խնայված միջոցները այդ ընտանիքները կուղղեն իրենց ընթացիկ սոցիալական կարիքների բավարարման համար։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Շվեյցարական «Լիթլ բրիդջ Շվեյզ» բարեգործական հիմնադրամ (Շվեյցարիա, 7000 Չուր) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ և Վահագնի բնակավայրեր, բնագավառ՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
12,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ և Վահագնի բնակավայրերի կարիքավոր ընտանիքներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 25-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ և Վահագնի բնակավայրերում 16 ընտանիքների բնակելի տների համար մեկական հատ 3,6 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների մատակարարում և տեղադրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 12,000,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արևային էլեկտրակայանների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,000,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակ համայնքի համայնքապետարան, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում Շվեյցարական «Լիթլ բրիդջ Շվեյզ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
15.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |