ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.03.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.03.2026
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» մարտի 2026 թվական

ք. Երևան

N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հավելվածի 10.1-ին կետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակի «380» թիվը փոխարինել «320» թվով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր թեմային նվիրված «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. XXV WINTER OLIMPIC GAMES» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամակնիշի 70-ամյակ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. ARMENIAN ACTRESS» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի.

4) Հայկական ֆիլմեր. Հայկական ֆիլմեր. «Բարև, ես եմ» թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ. ARMENIAN FILMS. ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. HELLO, IT՚S ME» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի.

5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «... ԵՎ ԱՄԵՆ ԵՐԵԿՈ. ... AND EVERY EVENING» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր թեմային նվիրված «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. XXV WINTER OLIMPIC GAMES» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

2) Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամակնիշի 70-ամյակ թեմային նվիրված 1 նամականիշը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

3) Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. ARMENIAN ACTRESS» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

4) Հայկական ֆիլմեր. Հայկական ֆիլմեր. «Բարև, ես եմ» թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ. ARMENIAN FILMS. ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. HELLO, IT՚S ME» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «... ԵՎ ԱՄԵՆ ԵՐԵԿՈ. ... AND EVERY EVENING» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

 

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

 

3/3/2026

Գ. ՄԱՆԹԱՇՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի մարտի 03-ի 

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24565

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի մարտի 03-ի 

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24566

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի մարտի 03-ի 

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24567

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի մարտի 03-ի 

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24568

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի մարտի 03-ի 

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24569

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան