ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2026
Ընդունող մարմին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2026

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«27» փետրվարի 2026 թվականի

N 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.

1․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևանմուշները և հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 03-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված N 1 հավելվածով սահմանված տարեկան հայտարարագրի ձևանմուշը լրացնել հետևյալ վերնագրով նոր բաժնով․

 

«Բ․4.1․ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ

 

Բ 411 Կրիպտոակտիվներ

 

Հայտա-րարատուի անունը, ազգանունը, հայրանունը

Ամսաթիվ

(տվյալ տարվա հունվարի 1 և դեկտեմբերի 31)

Անվանումը

Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Ձեռք բերելու եղանակը

Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Գործարքը կրիպտո-ակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը

1

2

3

4

5

6

7

8

1.

               

2.

               

 

Բ 412 Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն

 

Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը

Ամսաթիվ

(տվյալ տարվա հունվարի 1 և դեկտեմբերի 31)

Անվանումը

Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Ձեռք բերելու եղանակը

Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը

Կրիպտո-ակտիվի սեփակա-նատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Հայտա-րարատուի և կրիպտո-ակտիվի սեփակա-նատիրոջ միջև առկա կապի բնույթը

1

2

3

4

5

6

7

8

1.

               

2.

               

 

»:

 

2․ Որոշմամբ սահմանված Հավելված N 1-ի «Բ. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԳՈՒՅՔ» բառերից, ինչպես նաև Հավելված N 1-ի «Բ» բաժնի ՝ «Բ.1․», «Բ.2․», «Բ.3․» «Բ.4.» «Բ.5.», «Բ.6.» ենթաբաժինների վերնագրերում լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերը:

3․ Որոշմամբ սահմանված N 1 հավելվածով սահմանված տարեկան հայտարարագրի ձևանմուշի «Բ․5․ ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)» բաժնում «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինել «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով։

4․ Որոշմամբ սահմանված N 1 հավելվածով սահմանված տարեկան հայտարարագրի ձևանմուշի «Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնից, այդ թվում վերնագրերից, հանել «և կրիպտոարժույթ», ինչպես նաև «և կրիպտոարժույթի» բառերը։

5․ Որոշմամբ սահմանված N 2 հավելվածով սահմանված պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի ձևանմուշը լրացնել հետևյալ վերնագրով նոր բաժնով․

 

«Բ․4.1․ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ

 

Բ 411 Կրիպտոակտիվներ

 

Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը

Անվանումը

Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Ձեռք բերելու եղանակը

Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը

1

2

3

4

5

6

7

1.

             

2.

             

 

Բ 412 Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն

 

Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը

Անվանումը

Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Ձեռք բերելու եղանակը

Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը

Կրիպտոակտիվի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Հայտարարատուի և կրիպտոակտիվի սեփականատիրոջ միջև առկա կապի բնույթը

1

2

3

4

5

6

7

1.

             

2.

             

 

»:

 

6․ Որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի «Բ. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԳՈՒՅՔ» բառերից, ինչպես նաև Հավելված N 2-ի «Բ» բաժնի ՝ «Բ.1․», «Բ.2․», «Բ.3․» «Բ.4.» «Բ.5.», «Բ.6.» ենթաբաժինների վերնագրերում լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերը:

7․ Որոշմամբ սահմանված N 2 հավելվածով սահմանված տարեկան հայտարարագրի ձևանմուշի «Բ․5․ ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)» բաժնում «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինել «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով։

8․ Որոշմամբ սահմանված N 2 հավելվածով սահմանված պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի ձևանմուշների «Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնից, այդ թվում վերնագրերից, հանել «և կրիպտոարժույթ», «և կրիպտոարժույթի», ինչպես նաև «կամ կրիպտոարժույթի» բառերը։

9․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետի 17-րդ ենթակետի «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինել «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով։

10․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետի 21-րդ ենթակետից հանել «և կրիպտոարժույթ» բառերը:

11․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«21․1) հայտարարատու պաշտոնատար անձի կրիպտոակտիվները՝

ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը.

բ․ ամսաթիվը (տվյալ տարվա հունվարի 1 և դեկտեմբերի 31),

գ․ անվանումը,

դ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,

ե․ ձեռք բերելու եղանակը,

զ․ ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը,

է․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը․»:

12․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«21․2) Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն՝

ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը.

բ․ ամսաթիվը (տվյալ տարվա հունվարի 1 և դեկտեմբերի 31),

գ․ անվանումը,

դ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,

ե․ ձեռք բերելու եղանակը,

զ․ ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը,

է․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը․»:

13․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետի 24-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով:

14․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«24․1) հայտարարատու պաշտոնատար անձի՝

ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ։»:

15․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետի 15-րդ ենթակետի «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինել «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով։

16․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետի 18-րդ ենթակետից հանել «և կրիպտոարժույթ», ինչպես նաև «կամ կրիպտոարժույթի» բառերը:

17․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«18․1) հայտարարատու պաշտոնատար անձի կրիպտոակտիվները՝

ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը.

բ․ անվանումը,

գ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,

դ․ ձեռք բերելու եղանակը,

ե․ ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը,

զ․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը․»:

18․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«18․2) Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն՝

ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը.

բ․ անվանումը,

գ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,

դ․ ձեռք բերելու եղանակը,

ե․ ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը,

զ․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը․»:

19․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետի 21-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով:

20․ Որոշմամբ սահմանված Հավելված N 3-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով․

«21․1) հայտարարատու պաշտոնատար անձի՝

ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ։»:

21․ Սույն որոշումն 5-8-րդ և 15-20-րդ կետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

22․ Սույն որոշումն 1-4-րդ և 9-14-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`

 

02.03.2026 թ.

ք. Երևան

Մ. ԳալստՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան