ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2026 թվականի N 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա․ 5-րդ կետը «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային տարբերակով» բառերով,

բ․ 8-րդ կետը «ավարտի մասին» բառերից հետո լրացնել «(համաձայն N 3 ձևի)» բառերով,

գ․ 18-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«18. Գովազդային վահանակների պահպանումը և անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով գովազդակիր կազմակերպությունը պարտավոր է՝

ա) տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտը ստանալու օրվանից հետո առնվազն 6 ամիսը մեկ անգամ իրականացնել գովազդի (գովազդային վահանակի) տեխնիկական վիճակի և հուսալիության համալիր ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում կատարել ամրակայման և նորոգման աշխատանքներ․

բ) տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտը ստանալու օրվանից հետո առնվազն տարին մեկ անգամ ներկել գովազդային վահանակը, վահանակի հենասյունը և պաշտպանիչ ինժեներական կառույցի բաղադրիչները․

գ) ճանապարհատրանսպորտային պատահարների կամ այլ պատճառներով գովազդային վահանակի արտաքին տեսքին, պաշտպանիչ ինժեներական կառույցների բաղադրիչներին կամ հենասյանը հասցված վնասները վերականգնել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական կամ ճանապարհը տնօրինող մարմինների կողմից պատշաճ տեղեկացումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում․

դ) բնական երևույթներից (ուժգին քամիներ, կարկուտ և այլն) հետո եռօրյա ժամկետում տեղում ուսումնասիրել գովազդը (գովազդային վահանակը) և վերականգնել նրա արտաքին տեսքին և գովազդային պաստառին հասցված վնասները․

ե) գովազդի (գովազդային վահանակի) վերակառուցման աշխատանքներ կատարել բացառապես լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո․

զ) գովազդը (գովազդային վահանակը) պահպանել սանիտարական, հակահրդեհային և տեխնիկական կանոնակարգերով:»,

դ․ 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18․1-ին կետով՝

«18.1․ Սահմանել, որ գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։»,

ե․ 20-րդ կետը «տեղադրվել է» բառից հետո լրացնել «կամ շահագործվում է» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 3 ձևով՝

 

«Ձև N 3

 

_________________________________

 

_________________________________

 

պրն______________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Տեղեկացնում եմ, որ ավարտվել են «___________________________» ճանապարհի

(ճանապարհի անվանումը)

«_______________________» կիլոմետրի «_________________________» գոտում

(նշել աջ, ձախ, բաժանարար)

«___________________» չափերով գովազդային վահանակի շինմոնտաժային աշխատանքները:

 

Խնդրում եմ տրամադրել գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ:

 

Դիմող _____________________

(անունը, ազգանունը)

 

_______________________

(ստորագրությունը)

__________________________________  »:

        (գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
   

 

2․ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտի հիմքով ուժի մեջ մտած թույլտվություն ունեցող գովազդակիր կազմակերպությունների գովազդային վահանակների պահպանումը և անվտանգ շահագործումն ապահովելու համար սույն կարգի 18-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պարտավորությունների կատարման ժամկետների հաշվարկի մեկնարկը սահմանել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը՝ տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտը ստանալու օրվա փոխարեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


26.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2026 թվական: