ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2026 թվականի N 203-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման N 2 հավելվածի՝

1) 3-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 23-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 20-ը» բառերով.

2) 6-րդ կետի 1-ին ենթակետում «2025 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2026 թվականի մարտ» բառերով.

3) 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «2025 թվականի դեկտեմբերի 23-ի» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 20-ի» բառերով.

4) 10-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 23-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 20-ը» բառերով, իսկ «2025 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը՝ «2026 թվականի մարտի 25-ը» բառերով:

2. Սահմանել, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների այն անդամները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն առկա է ամսական աջակցության հաստատված դիմում, ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունը (փաստաթղթերը)։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1408-Լ որոշման 4-րդ կետով սահմանված տվյալները, առկայության դեպքում՝ եռօրյա ժամկետում թարմացնելով տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ