ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 589
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-26.04.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/նոյեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.11.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1989 թ. N 589

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների օրինակելի կանոնադրությունը։ Հավելված N 1։

2. Հաստատել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կանոնադրությունը։ Հավելված N 2։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի փետրվարի 22-ի N 105 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության բաժինների կանոնադրությունը։

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայկական ԽՍՀ Մինիստրների

խորհրդի 1989 թ. նոյեմբերի 17-ի

N 589 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժիններն աշխատում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի համապատասխան տեղակալների անմիջական ղեկավարման ներքո։

2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների գործունեության մեջ գլխավորը կուսակցության տնտեսական ստրատեգիայի ու հասարակական հարաբերությունների վերակառուցման և ըստ ամենայնի դեմոկրատացման գծի անշեղ կենսագործման ուղղությամբ հանրապետության կառավարություն արդյունավետ աշխատանքի համակողմանի ապահովումն է։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների ամբողջ գործունեությունը պետք Է կենտրոնացված լինի գործերի վիճակի խորը վերլուծության, առաջարկությունների մշակման և այնպիսի միջոցների իրականացման վրա, որոնք ապահովեն որպես մեկ օրգանիզմ, հանրապետության ժողովրդական տնտեսության արդյունավետ, հաշվեկշռված, կոմպլեքսային զարգացումը, ճյուղերի աշխատանքի սահմաններում ծագող սկզբունքային հարցերի լուծման վրա, գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղությունների ձևավորման վրա, առաջավոր սահմանագծեր ժողովրդական տնտեսության դուրսբերումն ապահովելու վրա, պլանավորման, կառավարման ու տնտեսական մեխանիզմի, նյութատեխնիկական ապահովման, ֆինանսավարկային համակարգի ու գնագոյացման կատարելագործման վրա, արտտնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև բնակչության աշխատանքի, կյանքի ու կենցաղի, հանրապետության բնապահպանական վիճակի բարելավման հետ կապված հարցերի վերլուծության վրա։

Իր աշխատանքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինները սերտորեն համագործակցում են հանրապետության կուսակցական ու խորհրդային մարմինների, մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների հետ, համակողմանիորեն հաշվի են առնում հասարակական կարծիքը, մշտական կապ են պահպանում ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների հետ, հետևողականորեն միասնական համապետական քաղաքականություն են վարում սոցիալ-կուլտուրական ոլորտի, էկոնոմիկայի, գիտության և տեխնիկայի զարգացման հարցերի լուծման գործում։

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների հիմնական խնդիրներն են՝

ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում պլանների ու առաջադրանքների կատարման հետ կապված հարցերի ժամանակին լուծումը, Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ մտցվող հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերի օպերատիվ ու որակյալ նախապատրաստումը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի, նրա տեղակալների հանձնարարությունների վերաբերյալ ու իրենց սեփական նախաձեռնությամբ որոշումների նախագծերի մշակումը.

բ) ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների անվերապահ կատարմանն ուղղված արդյունավետ պրակտիկ միջոցառումների իրագործումը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննության առնվող հարցերի նախապատրաստմանը կոմպլեքսային մոտեցման ապահովումը համապետական դիրքերից, թույլ չտալով գերատեսչականության, անհաղորդության և բյուրոկրատիզմի երևույթներ.

գ) հանրապետության էկոնոմիկայի ու սոցիալական ոլորտի զարգացման վիճակի, ճյուղերում և ռեգիոններում գործերի վիճակի սիստեմատիկ վերլուծությունը, այդ մասին ժամանակին տեղեկացումը ճյուղն սպասարկող Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալներին, աշխատանքը բարելավելու և գոյություն ունեցող թերությունները վերացնելու վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև նախաձեռնողական առաջարկությունների նախապատրաստումը, ելնելով տնտեսական ու սոցիալ-կուլտուրական շինարարության հանգուցային խնդիրների լուծման և ռեսուրսները հանրապետության էկոնոմիկայի զարգացման գլխավոր ուղղությունների վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունից.

դ) Հայկական ԽՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների կատարման ընթացքի նկատմամբ մշտական վերահսկողության իրագործումը, այդ պլանների կատարման հետ կապված հարցերի օպերատիվ քննարկման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը։

Պլանների կատարման, տնտեսավարման մակարդակի ու աշխատանքի որակի համար ամբողջ պատասխանատվությունը մինիստրությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների հետ հավասար կրում են սպասարկող բաժինները։

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժիններն իրենց գործունեությունն իրականացնում են պետական կառավարման հարցերին գիտական մոտեցման, ստեղծագործական նախաձեռնության, բարձր կազմակերպվածության և կարգապահության հիման վրա։

5. Իրենց աշխատանքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինները ղեկավարվում են ԽՍՀՄ սահմանադրությամբ և Հայկական ԽՍՀ սահմանադրությամբ, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մասին օրենքով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կանոնակարգով, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ օրենսդրական մյուս ակտերով, կառավարության որոշումներով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի ու նրա տեղակալների ցուցումներով և սույն կանոնադրությամբ։

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինները գլխավորում են բաժինների վարիչները։

 

II. Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի բաժինների ֆունկցիաները

 

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինները`

ա) աշխատում են ինքնավար կերպով, ամբողջությամբ պատասխանատվություն են կրում ենթակա ճյուղերում գործերի վիճակի համար.

բ) ժամանակին քննության են առնում Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների, ինչպես նաև հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից մտցվող Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի իրավասության ենթակա հարցերը և պատրաստում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ղեկավարությանը զեկուցելու համար առաջարկություններ՝ այդ հարցերը հետագայում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկելու կարգի մասին.

գ) անհրաժեշտ տեղեկատու նյութեր ու առաջարկություններ են պատրաստում այն հարցերի վերաբերյալ, որոնք ենթակա են քննարկման Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության ու նրա մշտական հանձնաժողովների նիստերում, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի ու նրա տեղակալների մոտ խորհրդակցություններում.

դ) ապահովում են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների։ Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից մտցվող Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի իրավասության ենթակա հարցերի վերաբերյալ Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների նախագծերի որակյալ նախապատրաստումը, ինչպես նաև որոշումների նախագծերի մշակումը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի նրա տեղակալների հանձնարարությամբ ու սեփական նախաձեռնությամբ.

ե) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության իրավաբանական բաժնի հետ համատեղ ապահովում են որոշումների նախագծերի համապատասխանությունը ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենքներին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներին և համաձայնեցումը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախկինում հրատարակած որոշումների հետ.

զ) համակողմանիորեն ու մանրակրկիտ մշակում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացվող Հայկական ԽՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանները ելնելով ԽՄԿԿ տնտեսական ստրատեգիայի ու սոցիալական քաղաքականության պահանջներից.

է) սիստեմատիկաբար վերլուծում և գործուն վերահսկողություն են իրականացնում Հայկական ԽՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների կատարման ընթացքի նկատմամբ ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի գծով, Հայկական ԽՍՀ Մինիստրությունների խորհրդի ղեկավարությանը ժամանակին տեղեկացնում են սահմանված առաջադրանքների կատարման ընթացքի մասին ու պատրաստում առաջարկություններ դրանց կատարման և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ.

ը) կատարում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության ու նրա մշտական հանձնաժողովների, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի և նրա տեղակալների հանձնարարությունները.

թ) ուսումնասիրում և ընդհանրացնում են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների գործունեությունը ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի ղեկավարման գծով ու ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներինը՝ պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության ղեկավարման գծով.

ժ) ապահովում են բաժնի աշխատանքին վերաբերող հարցերի գծով նորմատիվ ակտերի մշակումը.

ի) առաջարկություններ են պատրաստում՝ ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի հետագա զարգացման մասին.

լ) աշխատանք են կատարում Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ու ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների կողմից կառավարման տնտեսական մեթոդների լայն կիրառման, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքով կազմակերպելու ուղղությամբ.

խ) մասնակցում են տարածքի կոմպլեքսային զարգացման համար ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների իրավունքների ընդլայնման և պատասխանատվության բարձրացման միջոցառումների իրականացմանը.

ծ) ապահովում են Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ղեկավարության ցուցումների ու հանձնարարությունների սիստեմատիկ ստուգումը, ելնելով այն բանից, որ կատարման ստուգման խնդիրն այն չէ, որ հրատարակվի նոր որոշում, այլ այն, որ օպերատիվ միջոցներ ձեռնարկվեն նախկինում ընդունված որոշումների անպայման կատարման համար և դրանով իսկ ամրապնդվի պետական կարգապահությունը ժողովրդական տնտեսության բոլոր օղակներում. ժամանակին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ղեկավարությանը տեղեկացնում են որոշումների հանձնարարությունների կատարման ընթացքի մասին և պատրաստում անհրաժեշտ առաջարկություններ ստուգման արդյունքների վերաբերյալ.

կ) վերահսկողություն են իրագործում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության ու նրա մշտական հանձնաժողովների աշխատանքի պլաններով նախատեսված որոշումների, զեկուցումների և մյուս նյութերի նախագծերը Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից ժամանակին ներկայացնելու նկատմամբ. մշակում և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչին են ներկայացնում այդ պլանների մեջ մտցնելու ենթակա հարցերի ցանկը.

հ) ուսումնասիրում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի գծով մամուլում հրապարակվող նյութերը՝ դրանք աշխատանքում օգտագործելու նպատակով.

ձ) մասնակցում են բաժնի տնօրինությանը վերաբերող հարցերի գծով Հայկական ԽՍՀ կառավարությունում ստացվող քաղաքացիների նամակների ու դիմումների քննարկմանը, ամփոփում են գրանցում պարունակվող առաջարկություններն ու մշակում բնակչության հիմնավոր գանգատները ծնող պատճառների վերացման միջոցառումներ.

ղ) ապահովում են բաժիններում գործավարության ստույգ ու ճիշտ վարումը:

Բաժիններն իրենց ֆունկցիաներն իրագործում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության հաստատված աշխատանքի պլանի, ինչպես նաև նրանց կողմից մշակվող բաժինների աշխատանքի պլանների հիման վրա, որոնք հաստատվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի կամ այն տեղակալի կողմից, որն սպասարկում է բաժինը։

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժիններն իրենց աշխատանքում ելնում են այն բանից, որ Հայկական ԽՍՀ մինիստրությունները, պետական կոմիտեները, արտադրական միավորումները, գերատեսչությունները, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմները աշխատում են ինքնավարությամբ և լրիվ ծավալով օգտագործում են իրենց վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար նրանց տրված իրավունքները, ինքնուրույն կերպով լուծում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի, պետական, տնտեսական ու սոցիալ-կուլտուրական շինարարության ղեկավարման հարցերը և լրիվ պատասխանատվություն կրում ճյուղում գործերի վիճակի ու պետական պատվերների և պլանների կատարման, արտադրանքի որակի համար։ Իրավունք ունեն կառավարության որոշում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կանոնակարգի խախտումով հարցեր մտցնելու դեպքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինները սահմանված կարգով դրանք վերադարձնում են Հայկական ԽՍՀ մինիստրություններին, պետական կոմիտեներին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներին, միավորումներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին ու գերատեսչություններին՝ լրացուցիչ մշակման համար, ապահովում են փաստաթղթերի ներկայացումը մշակման պահանջվող մակարդակով և որակով։

 

III. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

 

9. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների վարիչները`

ա) անձնական պատասխանատվություն են կրում բաժինների վրա դրված խնդիրների կատարման համար, բաժինների աշխատողների պատասխանատվության աստիճանն են սահմանում աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի համար, պարտականությունները բաշխում են բաժինների աշխատողների միջև։

Յուրաքանչյուր աշխատողի ծառայողական պարտականությունների շրջանակը որոշվում է այն հարցերով, որոնք վերաբերվում են բաժնի տնօրինությանը.

բ) իրագործում են բաժինների գործունեության ղեկավարումը և ապահովում են պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ աշխատողների շրջանում ու ծառայողական կարգապահություն, պատասխան են տալիս ճիշտ գործավարման համար.

գ) ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի աշխատանքի հետ կապված հարցեր քննարկելիս մասնակցում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության և նրա մշտական հանձնաժողովների նիստերին, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի և նրա տեղակալների մոտ հրավիրված խորհրդակցություններին.

դ) մասնակցում են Հայկական ԽՍՀ համապատասխան մինիստրությունների, գերատեսչությունների կոլեգիաների ու ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների աշխատանքին, նրանց անցկացրած խորհրդակցություններին, ելույթ են ունենում կոլեգիաների ու գործկոմների նիստերում, ծանոթանում նյութերի հետ Հայկական ԽՍՀ մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներում, միավորումներում, ձեռնարկություններում, կառույցներում ու կազմակերպություններում.

ե) Հայկական ԽՍՀ մինիստրություններից, պետական կոմիտեներից, գերատեսչություններից և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներից, միավորումներից ձեռնարկություններից, կառույցներից ու կազմակերպություններից պահանջում են նյութեր, որոնք անհրաժեշտ են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկվող հարցերի վրա աշխատելու համար.

զ) լսում են բաժինների կողմից սպասարկվող մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ինչպես նաև Հայկական ԽՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հաղորդումները բաժինների տնօրինմանը վերաբերող հարցերի շուրջ, միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված թերությունները վերացնելու համար, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնում ԽՍՀ Մինիստրների խորհրդի ղեկավարությանը.

է) Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական, կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների, միավորումների, ձեռնարկությունների, կառույցների ու կազմակերպությունների աշխատողներին ներգրավում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի քննարկման ենթակա հարցերի նախապատրաստմանը մասնակցելու համար, լսում են այդ աշխատողների հաղորդումները բաժինների իրավասության հարցերի վերաբերյալ։

10. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների պատասխանատու աշխատողները`

ա) իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակի մեջ մտնող հարցերի քննարկման ժամանակ մասնակցում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության ու նրա մշտական հանձնաժողովների նիստերին .

բ) մասնակցում են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների կոլեգիաների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների նիստերին ու Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների անցկացրած խորհրդակցություններին, ելույթ են ունենում այդ նիստերում ու խորհրդակցություններում.

գ) իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակի մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող են նյութերին ծանոթանալ Հայկական ԽՍՀ մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներում, միավորումներում, ձեռնարկություններում, կառույցներում ու կազմակերպություններում, ինչպես նաև մինիստրություններից, պետական կոմիտեներից, գերատեսչություններից և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներից, միավորումներից, ձեռնարկություններից, կառույցներից և կազմակերպություններից անհրաժեշտ նյութեր պահանջել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկվելիք հարցերի նախապատրաստման համար։

11. Հարցերի կոմպլեքսային մշակման շահերից ելնելով բաժիններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մյուս բաժինների ու ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների հետ սերտ գործնական շփման պայմաններում։ Հարցեր, տեղեկանքներ և այլ նյութեր նախապատրաստելիս բաժինների աշխատողները պետք է, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցեն ուրիշ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ և նրանց հետ համաձայնեցնեն նախապատրաստված առաջարկություններն ու Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների նախագծերը, եթե դրանցում շոշափվում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերին վերաբերող հարցեր։

12. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժիններում նախապատրաստված հարցերը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ղեկավարությանը զեկուցվում են բաժինների վարիչների կամ հարցերի նախապատրաստմանը մասնակցած բաժինների մյուս պատասխանատու աշխատողների կողմից։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայկական ԽՍՀ Մինիստրների

խորհրդի 1989 թ. նոյեմբերի 17-ի

N 589 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունն իրականացնում է նյութերի նախապատրաստումը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկելու համար և ապահովում է կառավարության տնօրինության հարցերի վերաբերյալ նրա որոշումների կատարման սիստեմատիկ ստուգումը։

2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության հիմնական խնդիրներն են`

ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատի տնտեսական, ֆինանսական ու տեխնիկական սպասարկումը,

բ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի տնօրինության հարցերի վերաբերյալ նրա փաստաթղթերի որակյալ նախապատրաստումը և բոլոր որոշումների կատարման ընթացքի նկատմամբ մշտական վերահսկողության իրագործումը։

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունն աշխատում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի ղեկավարության ներքո։

4. Իր գործունեության մեջ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը ղեկավարվում է ԽՍՀՄ սահմանադրությամբ և Հայկական ԽՍՀ սահմանադրությամբ, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մասին օրենքով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կանոնակարգով, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ մյուս օրենսդրական ակտերով, կառավարության որոշումներով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի ցուցումներով, ինչպես նաև սույն որոշմամբ։

5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը գլխավորում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչն ունի տեղակալ, որին նշանակում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը։

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը կազմված է բաժիններից ու մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից, որոնց կանոնադրությունները հաստատվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի կողմից։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կառուցվածքն ու հաստիքները հաստատվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության բաժինների, խմբերի վարիչները, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունարանի վարիչը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր անհատական կենսաթոշակներ սահմանող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, տնտեսական վարչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով, գործերի կառավարչության բաժինների վարիչների տեղակալները, արխիվի վարիչը, առաջատար մասնագետները, I և II կարգի մասնագետները (բացի տնտեսական վարչության կապիտալ շինարարության ու կոմունալ տնտեսության շահագործման սեկտորի II կարգի մասնագետներից) պատճենահանման-բազմացման բյուրոյի վարիչը, ընդհանուր բաժնի արձանագրային սեկտորի մեքենագրական բյուրոյի վարիչը, նամակների բաժնի, կադրերի հաշվառման խմբի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր անհատական կենսաթոշակներ սահմանող Հանձնաժողովի ավագ տեսուչները, տնտեսական վարչության պետի տեղակալը, սպասարկման և նյութատեխնիկական մատակարարման սեկտորի վարիչը, տնտեսական վարչության կապիտալ շինարարության և կոմունալ տնտեսության շահագործման սեկտորի վարիչը՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությամբ, իսկ մնացած աշխատողները Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի հրամաններով։

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության բաժիններն ու կառուցվածքային ստորաբաժանումները, հարցերի կոմպլեքսային մշակման շահերից ելնելով, իրենց գործունեությունն իրականացնում են միմյանց ու Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների հետ սերտ գործնական համագործակցությամբ։

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը իրավաբանական անձ է, ունի կնիք՝ Հայկական ԽՍՀ պետական գերբի պատկերով։

 

II. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության ֆունկցիաները

 

9. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության վրա դրվում են.

ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ու նրա նախագահության աշխատանքի պլանների նախագծերի կազմումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

բ) գործերի կառավարչության տնօրինության հարցերի վերաբերյալ Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ու ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների կողմից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ու նրա նախագահության քննարկման համար նյութերի նախապատրաստումը.

գ) գործերի կառավարչության տնօրինության հարցերի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, նրա նախագահության, մշտական հանձնաժողովների նիստերում, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի մոտ խորհրդակցություններում քննարկման ենթակա անհրաժեշտ տեղեկատու նյութերի և առաջարկությունների նախապատրաստումը.

դ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի հանձնարարությամբ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ որոշումների նախագծերի մշակումը. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների հետ համատեղ ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ օրենսդրական ակտերին կառավարության որոշումների նախագծերի համապատասխանության և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախկինում ընդունած որոշումների հետ դրանց համաձայնեցման ապահովումը.

ե) Հայկական ԽՍՀ կառավարություն հարցեր մտցնելու կարգի պահպանումը, որը սահմանված է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կանոնակարգով.

զ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, նրա նախագահության նիստերի և կառավարության կողմից անցկացվող հանրապետական խորհրդակցությունների կազմակերպատեխնիկական նախապատրաստումը.

է) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, նրա նախագահության նիստերի ու կառավարության կողմից անցկացվող հանրապետական խորհրդակցությունների արձանագրությունների վարումը.

ը) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հասցնումը Հայկական ԽՍՀ մինիստրություններին, պետական կոմիտեներին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներին, միավորումներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին.

թ) Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ու ժողովրդական դեպուտատների գործկոմների կողմից գործերի կառավարչության տնօրինության հարցերի վերաբերյալ կառավարության որոշումների կատարման սիստեմատիկ ստուգումը.

ժ) վերահսկողական գործունեության ղեկավարումն ու տեխնիկական միջոցների օգնությամբ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատին ինֆորմացիայով ապահովումը.

ի) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունից, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդից ու միութենական այլ մարմիններից, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունից գործերի կառավարչության տնօրինության հարցերի վերաբերյալ ստացվող նորմատիվ ակտերի և ուրիշ փաստաթղթերի նախագծերի գծով եզրակացությունների պատրաստումը. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների կողմից համապատասխան եզրակացությունների պատրաստմանը մասնակցությունը.

լ) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը և նամակների, առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը, դրանք ծնող պատճառների վերացման միջոցառումների մշակումը.

խ) գործերի կառավարչության տնօրինության հարցերի վերաբերյալ մամուլում հրապարակվող նյութերի ուսումնասիրումը, նպատակ ունենալով այդ նյութերն օգտագործել աշխատանքում.

ծ) գործավարության միասնական համակարգի ապահովումը.

կ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատի ստորաբաժանումներում ավտոմատացման միջոցների արմատավորումը.

հ) Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների ղեկավար կադրերի ու Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատի աշխատողների հաշվառումը.

ձ) գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարումը։

 

III. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի իրավունքներն ու պարտականությունները

 

10. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը անձնական պատասխանատվություն է կրում գործերի կառավարչության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար։ ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների նախագահներին հավասար պատասխանատվություն է կրում տեղերում շենքերի, կառուցվածքների, տրանսպորտի ու կազմտեխնիկայի տեխնիկական վիճակի, բնակչության գանգատների ու դիմումների ընդունման և քննարկման, ինչպես նաև իշխանության մարմինների կողմից բաց թողնվող փաստաթղթերի որակի համար։ Պատասխանատվություն է կրում ժողովրդական դեպուտատների խորհուրդների գործկոմների ապարատների տեխնիկական հագեցվածության, տեղերում իշխանության մարմինների հարմար տեղավորման նպատակով շենքերի շինարարության ու խորհուրդներում աշխատողների սոցիալական հարցերի լուծման համար, սահմանում է գործերի կառավարչի տեղակալի, բաժինների վարիչների ու գործերի կառավարչության մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը՝

ա) կազմակերպում է գործերի կառավարչության աշխատանքն ու ղեկավարում դրա գործունեությունը.

բ) ապահովում է Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների կողմից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի քննարկմանը հարցերը մտցնելու սահմանված կարգի պահպանումը.

գ) ստորագրում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումները, ինչպես նաև որոշումների ու կարգադրությունների հավելվածները.

դ) ղեկավարում է գործերի կառավարչության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեություն:

ե) հանդիսանում է գործերի կառավարչության վարկերի կարգադրիչը.

զ) հրատարակում է հրամաններ ու հրահանգներ գործերի կառավարչության գծով, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատում աշխատանքի կազմակերպման հարցերի գծով.

է) սահմանված կարգով պաշտոնի է նշանակում ու պաշտոնից ազատում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության աշխատողներին ու գործերի կառավարչությանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար աշխատողներին։

11. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչին իրավունք է վերապահվում՝

ա) Հայկական ԽՍՀ մինիստրություններից, պետական կոմիտեներից, գերատեսչություններից, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներից, միավորումներից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին անհրաժեշտ նյութեր ԽՍՀՄ կառավարության և Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի հանձնարարությունների կատարման մասին հաշվետվությունների ներկայացում.

բ) Հայկական ԽՍՀ մինիստրություններին, պետական կոմիտեներին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների գործկոմներին, հանրապետության տարածքում գտնվող միավորումներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ցուցումներ տալ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկման ենթակա հարցերը նախապատրաստելու գծով.

գ) Հայկական ԽՍՀ մինիստրություններին, պետական կոմիտեներին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներին, միավորումներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին վերադարձնել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգագրությունների նախագծերը, այլ նյութեր դրանք սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի քննարկմանը հարցերը մտցնելու կարգի խախտում.

դ) անհրաժեշտության դեպքում Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների ղեկավարներին, մյուս աշխատողներին հրավիրել աշխատանքի ընթացքում ծագող հարցերը լուծելու համար։

12. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը լուծում է գործերի կառավարչության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարման և կառավարման բոլոր հարցերը Հայկական ԽՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների համար նախատեսված կարգով։

 

IV. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

 

13. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության բաժինների ու կառուցվածքային մյուս ստորաբաժանումների վարիչները`

ա) իրականացնում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ղեկավարումն ու անհատական պատասխանատվություն կրում նրանց վրա դրված խնդիրների կատարման համար, բաշխում են պարտականությունները աշխատողների միջև, ապահովում են բարձր կազմակերպվածություն և պատշաճ ծառայողական կարգապահություն, պատասխանատու են ստորաբաժանումներում գործավարության ճիշտ կազմակերպման համար.

բ) մասնակցում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, նրա նախագահության նիստերին (սպասարկվող հարցերի շուրջ).

գ) մասնակցում են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների կոլեգիաների ու ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների նիստերին, մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների անցկացրած խորհրդակցություններին, ելույթ են ունենում այդ նիստերում ու խորհրդակցություններում, նյութերին ծանոթանում են Հայկական ԽՍՀ մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներում, միավորումներում, ձեռնարկություններում, կառույցներում և կազմակերպություններում,

դ) Հայկական ԽՍՀ մինիստրություններից, պետական կոմիտեներից, գերատեսչություններից և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներից միավորումներից, ձեռնարկություններից, կառույցներից և կազմակերպություններից անհրաժեշտ նյութեր են պահանջում Հայկական ԽՍՀ, Մինիստրների խորհրդում քննարկվող հարցերի նախապատրաստման համար.

ե) անհրաժեշտության դեպքում Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների, միավորումների, ձեռնարկությունների, կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ներգրավում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման գործերին, լսում են այդ աշխատողների հաղորդումները գոյություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությանը վերաբերվող հարցերի շուրջ։

14. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության բաժինների և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու աշխատողները`

ա) մասնակցում են իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակի մեջ մտնող հարցերի քննարկմանը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ու նրա նախագահության նիստերում.

բ) մասնակցում են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կոլեգիաներին, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների նիստերին, մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներում անցկացվող խորհրդակցություններին, ելույթ են ունենում այդ նիստերում ու խորհրդակցություններում, նյութերի հետ ծանոթանում են Հայկական ԽՍՀ մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներում, միավորումներում, ձեռնարկություններում, կառույցներում, կազմակերպություններում, ինչպես նաև նրանցից պահանջում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդում քննարկվող հարցերի նախապատրաստման համար անհրաժեշտ նյութեր։