ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94, ՄԱՅԻՍԻ 8-Ի N 148, ՄԱՅԻՍԻ 22-Ի N 156, ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 168, ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 195, ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 196, ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 221 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 214 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 323
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.1996-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 1996 թ. N 323

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94, ՄԱՅԻՍԻ 8-Ի N 148, ՄԱՅԻՍԻ 22-Ի N 156, ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 168, ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 195, ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 196, ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 221 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 214 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Սևանի Էլեկտրամեկուսիչների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հանրակացարան» դուստր ձեռնարկությունն (քաղ. Սևան, Նալբանդյան փող.) ու մսուր-մանկապարտեզ (քաղ. Սևան, Գործարանային 7) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։

1.3. «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ֆարֆոր» դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

1. 4. «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 1442110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1153690 հազ. դրամ։

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 115369՝ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 48753 հազ. դրամ։

1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.9. Սահմանել, որ «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.10. Սահմանել, որ «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազգագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» փակ բաժնետիրական ընկերության «Ֆարֆոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ֆարֆոր» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Ֆարֆոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Ֆարֆոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2990 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2390 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2390 բաժնետոմսի՝ յուրաքանչյուր 1000 դրամ անվանական արժեքով։

2. 6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

2. 7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ֆարֆոր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Ֆարֆոր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2. 9. Սահմանել, որ «Ֆարֆոր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2. 10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ֆարֆոր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արցախ» պանսիոնատը սեփականաշնորհել մրցույթով։

3.2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արցախ» պանսիոնատը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արցախ» պանսիոնատի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 122977 հազ. դրամ։

3.4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արցախ» պանսիոնատը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

3.5. Մրցութային հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություններ։

3.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արցախ» պանսիոնատի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր։

4.1. Սեփականաշնորհել «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (քաղ. Երևան, Ծերեթելու փող.) և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը։

4.3. «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ծաղկաձորի N 1 դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

4. 4. «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 64690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 51750 հազ. դրամ։

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5175 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 46191 հազ. դրամ։

4.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.9. Սահմանել, որ «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.10. Սահմանել, որ «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի տրիկոտաժի ձեռնոցների ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.12. Գաղտնի:

5.1. «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատը սեփականաշնորհել մրցույթով:

5.2. «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատի մեկնարկային գինը սահմանել 31460 հազ. դրամ։

5.3. «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

5.4.  «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է:)

5.5. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում  և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություններ:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝

ա) «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու մասին արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր։

6.1. Սեփականաշնորհել «Վանուհի» փակ բաժնետիրական ընկերության (Սպիտակի կարի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա) «Աբելյան» ԴՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աբելյան» ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Վանուհի» փակ բաժնետիրական ընկերության (Սպիտակի կարի գլխամասային ֆաբրիկա) «Աբելյան» ԴՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Վանուհի» փակ բաժնետիրական ընկերության (Սպիտակի կարի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա) «Աբելյան» ԴՁ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 29310 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 28490 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2849 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3345 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Աբելյան» ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Աբելյան» ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Աբելյան» ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աբելյան» ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

7.1. «Վանուհի» փակ բաժնետիրական ընկերության (Սպիտակի կարի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա) կազմից առանձնացնել Սպիտակի N 2 կարի ֆաբրիկան, «Բազան», «Խաչկապ», «Լեռնավան», «Հեքիաթ» դուստր ձեռնարկությունները, դրանց հիման վրա ստեղծել «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերություն և սեփականաշնորհել դրա պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15900 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 12720 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1272 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սպիտակի N 2 կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Վարդենիսի կինոցանց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վարդենիսի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Վարդենիսի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Վարդենիսի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 17330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 17330 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1733 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վարդենիսի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Վարդենիսի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Վարդենիսի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վարդենիսի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել «Նոյեմբերյանի կինոցանց» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նոյեմբերյանի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Նոյեմբերյանի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Նոյեմբերյանի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 15870 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1587 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 401,2 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նոյեմբերյանի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Նոյեմբերյանի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Լիցք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Լիցք» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Լիցք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Լիցք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1660 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1320 հազ. դրամ։

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 660 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Լիցք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.8. Սահմանել, որ «Լիցք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.9. Սահմանել, որ «Լիցք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լիցք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

11.1. «Հայտեխսպասարկում» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել բաց դասական աճուրդով՝ մեկնարկային գինը սահմանելով 1260 հազ. դրամ:

11.2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել աճուրդը։

12.1. Թույլատրել «Կակտուս» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունից վարձակալած՝ 837 հազ. դրամ արժեքով գույքը։

12.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13.1. Սեփականաշնորհել «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

13.3. «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 103 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 103 հազ. դրամ:

13.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 103 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

13.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 183 հազ. դրամ։

13.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.8. Սահմանել, որ «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

13.9. Սահմանել, որ «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիլիջանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման ցանկից հանել հերթական համարն ըստ ցանկի՝ 5, հերթական համարն ըստ ցանկի՝ 16, հերթական համարն ըստ ցանկի՝ 17 օբյեկտները։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 148 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 18.3, 19.3, 20.3, 21.3, 22.3, 23.3, 24.3 և 25.3-րդ կետերում նշված կազմերում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 156 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 3.4, 11.3 և 12.3-րդ կետերում նշված կազմերում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 18.3, 19.3, 20.3 և 21.3-րդ կետերում նշված կազմերում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 195 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 13.3-րդ կետում նշված կազմում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 6.3, 11.3 և 12.3-րդ կետերում նշված կազմերում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 221 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 9.3-րդ և 11.3-րդ կետերում նշված կազմերում Բ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 214 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 6.3-րդ կետում նշված կազմում Ա. Նազարյանի փոխարեն ընդգրկել Վ. Մանուկյանին։

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 30-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅՋՐՇԻՆ» ՄՇԼԿՊՁ-Ի «ՄԱՐՄԱՐԻԿ» ՊԱՆՍԻՈՆԱՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
(նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման
միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(նախագահի տեղակալ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման
վարչության պետի առաջին տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Կ Ա Զ Մ

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՑԱԽ» ՊԱՆՍԻՈՆԱՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
(նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման
միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(նախագահի տեղակալ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման
վարչության պետի առաջին տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ