ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 230
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (14.04.1992-01.08.1996)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/4, ապրիլ 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1992 թվականի N 230

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 3022,4 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ունենալ նախարարի երեք տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 503 որոշումը և Հայկական  ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 11-ի «Հայկական  ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայկական  ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 503 որոշման մասնակի փոփոխման մասին» N 275 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 14.04.1992, N 230
17.05.1993, N 247 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան