ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՄՄ ՏԿ 008/2011)

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2015-28.09.2025)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

3 փետրվարի 2015 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

 

(ՄՄ ՏԿ 008/2011)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն՝ փոփոխություններ կատարել այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որոնց համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի

թիվ 7 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

որոնք կատարվում են այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

 

1. 15-րդ դիրքի՝

ա) 1-ին սյունակում «խաղալիքներ էլեկտրական» բառերից հետո ավելացնել «այլ» բառը.

բ) 2-րդ սյունակում «9504 90 800 9-ից» բառերից առաջ ավելացնել «9504 50 000 9-ից» բառերը:

2. Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետ:

 

«18. Ներկեր, մատներով քսելու համար նախատեսված ներկեր, գուաշ եւ այլ նույնանման արտադրատեսակներ

3213-ից

համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք չեն հանդիսանում խաղալիք, եւ որոնք մակնշվածքում չեն պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է, կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը»:

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: