Համարը 
ՀՕ-220-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.12.19/61(935) Հոդ.1325
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.11.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2013

Ծանուցում
Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված լրացումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. 2013 թվականին պահանջն առաջանալու դեպքում միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս աշխատողի տվյալ ամսվա աշխատավարձի չափին ավելացվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող մեծությունը, եթե տվյալ ամիսը 2012 թվականի ամիս է:

6. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեծությունը որոշվում է`

1) մինչև 20 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ.

2) 20 000 դրամից մինչև 100 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ` գումարած 20 000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը.

3) 100 000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում` 19 000 դրամ` գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված լրացումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 8
Երևան

ՀՕ-220-Ն